Գրականություն

Հովհաննես Թումանյան

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, գաղափար պոեմի մասին, տեսակները

Գաղափարը-մարդը անցողիկ է, մահկանացու է, անմահ է միայն նրա գործը: Բարի գործը հիշվում է օրհնանքով, իսկ չարը՝ անեծքով: 


Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը, գաղափարը. գաղափար բալլադի մասին

Փարվանա արքան մի աղջիկ ուներ՝ չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ ստուգելու նրանց ուժն ու շնորհքը, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։

Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը հատում է, նա սկսում է լաց լինել և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով՝ նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Գաղափարը- այստեղ տենչանքի, իդեալի և իրականության հակադրության թեման է: Իդեալն ու իրականությունը երբեք չեն համապատասխանում: Թիթեռներն ու անշեջ կրակը դեպի բարձր նպատակը հավերժական ձգտման և անձնազոհության խորհրդանիշներն են: Արքայադուստրը չհասավ իր երազանքին, բայց նրա արցունքներից լիճ առաջացավ: Հավերժորեն ապրում են կրակի թիթեռները, և նույնիսկ  անխուսափելի մահը չի կանգնեցնում նրանց, նրանք պտտվում լույսի շուրջը՝ առանց հույսը կտրելու: Թումանյանը, արտահայտում է այն գաղափարը, որ չնայած բոլոր արգելքներին, մարդու սրտում միշտ կենդանի է մնում գեղեցիկի և կատարյալի երազանքը...  Անշեջ կրակը մարմնավորում է հավերժական, ու անդավաճան սիրո երազանքը: 


Հայրենիքիս հետ
Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։
Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․

 Հովհաննես Թումանյան 《Քառյակներ》


***

Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. 
—Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մե՛ն ու մենակ իրեն պես,
Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին: 

Քառյակում ասվում է, որ հնարավոր չէ աստծու գաղտնիքները իմանալ, բոլորին Աստված ընկեր է տվել, իսկ ինքը մենակ է:

Այս քառյակում հեղինակը Աստծուն և իրեն նմանեցնում է, երկուսն էլ մենակ են, երկուսն էլ ծնված են մարդկանց հոգ տանելու համար: 

***

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։


Այս քառյակի խորհուրդը այն է, որ մարդ պետք է լինի միշտ ժպտերես: Ժպտա բոլորին, բոլորի առջև թեկուզ չարի ու բարու դիմաց, որովհետև եթե այդպես լինի, ապա կյանքդ կդառնա ավելի լավը, ավելի պայծառը:



Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Այս բանաստեղծությունը ցույց է տալիս հեղինակի հոգեվիճակի փոփոխությունը: «Գանանամուտ» բանաստեղծության մեջ ամենը ժպտում են  բանաստեղծին, և նա կրկին զվարթ դուրս է գալիս մենության բանտից: Եվ նրա հոգու խորքում սիրո և լավատեսության երգեր են հնչում:

Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Այս բանաստեղծության մեջ հեղինակը տխրությունը նկարագրում է աղջկա օգնությամբ: Մի գունատ, ճերմակ շորերով աղջկա մասին է գրված:  Աղջիկը, տխրությունը իր զգացմունքները նիրհում էր բնությանը: Իսկ այդ տխրության խոսքերը ինձ էին հասնում և լցնում իմ սիրտը:


Սևանի Աստվածամայրը

Այս սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Սևանի Աստվածայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է, իսկ այդ սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած:
Ըստ մի եղելության Սևանի Աստվածամայրը, առնչվում է` Մխիթաի Սեբաստացու անվան հետ: 1692 թ. Սևանի վանքում հաստատվել է Մխիթար սեբաստացին: Նա շատ թույլ տեսողություն ուներ, և այդ պատճառով նա աբս պատկերի առաջ աղոթել էր, և մի ժամանակ անց վերագտել տեսողությունը:
1692 թ. Մխիթարը Պոլսից գալիս է էջմիածին միաբանելու, սակայն հիասթափված, գնում  է սևան, որտեղ տառապում է աչքացավով, շուրջ 10 օր մնում է այնտեղ, և վերադառնում Բասեն:
Բանասեր Շտիկյանր վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի առաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:
Հավանաբար Մխիթար Սեբաստացին, այս սրբապատկերի անմիջական ազդեցությամբ է գողտրիկ տողեր նվիրել Աստվածամորը: Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:
Նախապատրաստվելով Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա հոբելյանին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, այդ նպատակով էլ 1890-1900-ական թթ. նա մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անգամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկեր:  Այնուհետև, 1896—1901 թթ . միջոցին Ալիշանը դարձյալ մի քանի նամակներ է հղում էջմիածին՝ նորոգելով Սևանի Աստվածամայրը կտավի գունանկարը ստանալու խնդրանքը:
1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:
Նաև Թորոսյան պոտմում է «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին  «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարավ հնություն ունի, ըստ վկայության Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպես կգրե Մեսրոբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:



Իմ երազած Հայաստանը

Ես սիրում եմ հայաստանը: Իմ հայրենիքը իմ հայաստանն է: Ես հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանում: Հայաստանում մարդիկ ամեն մեկը ապրում է իր կյանքով, ձևակերպում են իր կյանքը: Մարդիկ կան, որ հայաստանից գնում են ուրիշ երկրներ և այնտեղ ապրում են, սովորում են: Նաև Հայաստանում բացի հայերից ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ,բայց բոլորս մեկս մյուսիս հետ շփվում ենք շատ ջերմորեն։ Ես սիրում եմ իմ շրջապատը, գերդաստանը: Սիրում եմ բնությունը, որ այքան անուշ և գեղեցիկ է: Սիրում եմ, որ փողոցներում ամեն ինչ մաքուր է լինում, հանդարտ է լինում: Եղանակը գեղեցիկ է լինում, հանգիստ է լինում: Եվ Ես հպարտ եմ,որ ապրում եմ Հայաստանում։ 


Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոնը-եկեղեցական տոներից է:1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում էթարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանականարվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։ Թարգմանիչվարդապետների հիշատակը  Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինըկոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է«Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, ԳրիգորՆարեկացու և Ներսես Կլայեցու»: Թարգմանիչ Վարդապետներ ընդհանուր անվան տակհայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ուաղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում էՄեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջքնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպըտեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրիփորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերիտարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում»:Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչելզիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց»գրքից: Ահա սա էր, որ եղավ առաջին հայատառ նախադասությունը՝ գրված հայ ուսուցչիձեռքով:Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուրուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Ս. Գրքիթարգմանությանը`դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: ՍահակՊարթևի և Մեսրոպ Մաշտոցի բազմաթիվ աշակերտներ հմտացան թարգմանական գործիմեջ: Նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ ՍահակՊարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին: Աստվածաշնչի թարգմանությունը այնքանկատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»:Թարգմանվեցին նաև անտիկ շրջանի և ժամանակի լավագույն հեղինակներիստեղծագործությունները:Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունների նշանակությունը չիսահմանափակվում միայն հայագիտական նկատառումներով. նրանք մեծ արժեք եններկայացնում նաև համաշխարհային մշակույթի ուսումնասիրման տեսանկյունից,որովհետև հունական և ասորական գրականության շատ հուշարձաններ, որոնցսկզբնագրերը կորած են, պահպանվել և ժամանակակից քաղաքակրթությանսեփականությունն են դարձել բացառապես այդ թարգմանությունների շնորհիվ։ Քանի որհույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների բազմաթիվաշխատությունների բնագրեր չեն պահպանվել իրենց լեզուներով, այդ իսկ պատճառովհունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունները այսօր բնագրիարժեք ունեն:Հայ բժշկապետերը իրենց բժշկարաններում հիշում են հույն, արաբ և այլ ազգիբժշկապետերի անուններ, ում գործերը իսպառ կորել են պատմության թոհուբոհի մեջ: Եվմիայն հայկական գրաբարյան աղբյուրների միջոցով հնարավոր է վերականգնել բնագրերը:Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ ենկատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից,անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել անտիկփիլիսոփայության ու բնագիտության, քրիստոնեական աստվածաբանության, միջնադարյանգեղարվեստական գրականության և արևելյան բժշկագիտության բոլոր կարևորնվաճումները, որոնք հիմք են հանդիսացել սեփական արժեքների ստեղծման համար։19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայգրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը , Հովհաննես Մասեհյանը, ԽաչիկԴաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյագիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչըեբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ թարգմանությունը համարվում էբնօրինակին ամենամոտը, քանի որ Սուրբ Ջերոմը, իր աշխատանքը կատարելիս, որը տևել էերկու տարի, օգտագործել է ամենաբազմազան աղբյուրներ՝ բովանդակությանճշգրտությունն ապահովելու նպատակով։ Այդ օրը բազմաթիվ թարգմանչականմիությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրվածթարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի կապակց


5-7 նախադասությամբ հորինիր  ծիծաղաշարժ պատմություն մարդու և համակարգչի անփոխադարձ սիրո մասին, վերնագրիր:

Մի անգամ մի տղայի ծննդյան օրը իրեն համակարգիչ էին նվիրել, և նա շատ էր ուրախացել: Երբ տեսավ համակարգիչը շատ հավանեց, կապվեց իր հետ: Նա մի տարի հաճույքով օգտագործեց այդ համակարգիչը: Նա ամեն օր համակարգչի դիմաց էր, ամեն ինչ անում էր համակարգչի հետ: Եվ եկավ մի օր, որ իր համակարգիչը սկսեց շատ դանդաղ աշխատել, և մի ժամանակ հետո էլ փչացավ: Տղան շատ ծանր տարավ համակարգչի հեռանալը, և այդքանից հետո խենթ դարձավ: Իր խենթությամբ նա գնաց, համակարգիչը կոտրեց և վառեց: Իսկ վերջում, քանի որ նա շատ էր սիրում համակարգիչը որոշեց, որ, որտեղ համակարգիչն է այնտեղ էլ նա պետք է լինի, և այդքանից հետո էլ ինքնասպան եղավ: 


Աղասի Այվազյան Եկեղեցի

Երբ ես կարդացի Աղասի Այվազյանի Եկեղեցի էսսեն հասկացա, որ միշտ պետք է հոգու խորքում հավատալ, այլ ոչ թե մեխանիկորեն: Այստեղ հավատացյալը միայն իր համար էր մտնում եկեղեցի, նա իր համար էր աղոթում, մոմ վառում: Իսկ մաթեմատիկոսը ընկերոջը մենակ չթողելու համար էր գնացել եկեղեցի, որովհետև հարգանքով էր վերաբերվում: 


Գրել կապակցված խոսք տրված բառերով. հովիտ, մասրենի, ծաղկաբաժակ, կայծակ, ձի, արձակել, ոտնաձայն, վառվել, վտանգավոր, թաքնվել:

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Գյուղում մի ընտանիք, որոշեցին գնալ ծառերից մրգեր, հատապտուղներ հավաքելու: Դաշտը շատ գեղեցիկ էր, շատ մասրենիներ կային, գեղեցիկ, նաև նրանք ծաղիկներ էին տնկել ծաղկաբաժակների մեջ և այլն: Մի քիչ հետո եկավ գիշերը և նրանք միասին գնացին դուրս որպեսզի հիանան եղանակով, աստղերով: Խարույկ վառեցին և սկսեցին վայելել: Եվ հանկարծ որոշ ժամանակ անց, խարույկ սկսեց շատ ուժեղ վառվել, եղանակը փոխվեց, կայծակ սկսվեց: Շատ վտանգավոր եղանակ էր, հեռվից լսվում էր ոտնաձայներ, բայց պարզվեց մարդիկ էին ձիերի հետ: Շատ ուժեղ ձայներ էին արձակում մարդիկ, գոռում էին, որովհետև հեռվից մի ցունամի էր գալիս: Մարդիկ  որոշեցին միանգամից թաքնվել ապահով տեղեր, որպեսզի պրկվեն ցունամիից և այդպես էլ եղավ: 


Գրել կապակցված խոսք տրված բառերով. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

Առավոտյան երեխաների մի խումբ գնացել էին լողափ, հանգստանալու: Եկավ գիշերը: Գիշերը ուշ ժամի, նրանք միասին խարույկ էին վառել և ճիշտ է երկինքը մշուշոտ էր բայց միևնույն է նրանք հիանում էին աստղերով: Մյուս օրը առավոտյան տան վարագույրից այն կողմ երևում էր հիանալի տեսարան, ծովն էր երևում, արևը պայծառ, ծովը ծփում էր այս կողմ, այն կողմ, մեկ-մեկ էլ հանդարտ էր: Ջինջ բնությունը շատ գեղեցիկ էր: Երբեմն լինում էր, որ ծովը բարձրանում էր, ալիքները ուժեղ լսվում էր: Եվ ճիշտ է երեխաներից մեկը ջերմություն ուներ, բայց նա միևնույն է չէր տխրում:



Մխիթար Սեբաստացի

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին: Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը: 1901թ. ի պատիվ Մխիթարյան միաբանություն 200 ամյակի թողարկվեց հուշամեդալ:
«Սեւանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: 



Գրաբար





Էդմոնդե դե Ամեչիս 《Սիրտը》

Հարցեր և առաջադրանքներ

Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:

Մենք ունենք շատ ուսուցիչներ և ուսուցչուհիներ: Ես բոլորին էլ շատ եմ սիրում: Կառանձնացնեմ մի ուսուցչուհու` մեր անգլերենի ուսուցչուհուն: Միսս Բուշը շատ լավ ուսուցչուհի է: Նա մեզ հետ շատ սիրով և հարգանքով է վերաբերվում ինչպես մյուս ուսուցիչները և ուսուցչուհիները: Նա մեզ շատ է օգնում, շատ բաներ է սովորեցնում: Միսս Բուշի հետ միշտ շատ ուրախ է անցնում դասերի ժամանակ: Մենք Միսս Բուշի հետ միշտ շատ ընկերական ենք և այլն: Եվ դրա համար էլ մենք նրան շատ ենք սիրում ինչպես մյուս ուսուցիչներին և ուսուցչուհիներին:

Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:

Իմ կարծիքով մեր բոլոր ուսուցիչներն ինչ-որ բանով նման էին հերոսին: Բոլոր ուսուցիչներն էլ մեզ հետ հարգանքով և սիրով են վերաբերվում, այնպես, ինչպես մենք իրենց:  

Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:

Իմ շրջապատում շատ քիչ կան Ստրադիի նման մարդիկ: Իմ պապիկը նման էր Ստրադիին: Նա միշտ տարբեր տեսակի գրքեր էր գնում և սկսում էր բոլոր գրքերը ուսումնասիրել, կարդալ: Տարբեր տեսակի և լեզվանի գրքեր՝ ռուսերեն, անգլերեն, արկածային, հեքիաթային և այլն: Նա շատ էր սիրում գրքեր կարդալև դրա համար էլ նա տարիներով մի գրադարն, որտեղ տեղադրում էր իր գրքերը: Եվ մինչև հիմա այդ գրադարանը մեր տանը կա և մենք հերթով բոլոր գրքերը սկսում ենք կարդալ:  

Ի՞նչ ասել է  հարգել ուսուցչին: Դու ինչպե՞ս ես  հարգում ուսուցիչներիդ:





Ես իմ բոլոր ուսուցիչներին հարգում և սիրում եմ: Հարգում և սիրում եմ, որովհետև նրանք մեզ շատ բաներ են սովորեցնում, մեզ հետ շատ լավ են վերաբերվում: Մեզ ամեն բանում օգնում են և այդպես շարունակ: Եվ իմ կարծիքով իրենք  նույնպես մեզ հարգում և սիրում են:  

Комментариев нет:

Отправить комментарий