Հայոց լեզու

Հայոց լեզու, գրականություն 

200.  Ըդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե ինչու՛ հատկանիշ ցույց տվող այդ բառերը ոչ թե ուն, այլ  յուն ածանցով ենն կազմվել:

Օրինակ՝ Ահեղաշաչյուն, փոթորիկ- Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի-քաղցր հնչյունով մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ-քնքուշ շրշյունով զգեստ
Բարեհնչյուն ձայն-բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն ոռնոց-դառն հնչյունով ոռնոց

201. Սկզից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:
Մի օր փոքրիկ ճանփորդները գնացել էին ճանփորդելու: Ճանապարհին մոլորվել էին և ընկել էին մի խուլ անտառ, որտեղ ոչ մի ձայն չէր լսվում: Մշուշոտ անտառ, կարծես ոչ մի բան չէր երևում: Եվ երեխաները փորձում էին դուրս գալու ճանապարհ գտնել: Ժամանակ անց հեռվում մի լույս են տեսնում: Երբ մոտենում են հեռվում մի քարանձավ է երևում և մտնում են այնտեղ: Պարզվում է, որ այնտեղ ապրում էր մի գարշելի հրեշ: Եվ երբ մտնում են ներս հրեշ արթնանում է և սկսում երեխաների ետևից գալ: Երեխաները սկսեցին փախչել այնքան վազեցին, որ վերջում հրեշ ընկավ և սատկեց: Եվ վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ: Փրկված ենք:

202. Տրված առածներնընդգծված բառերի հականիշներիօգնությամբ լրացրո՛ւ:
Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին` մտրակը:
Խելոքին՝ մեկ ասա հիմարին` հազար ու մեկ:
Արդար մազը չի կտրվի, խարդախ գերանը կկոտրվի:
Մեկ՝ խոսիր, տասը լսիր:
Բոյը՝երկար խելքը կարճ:

  
203.Տրվախնախադասությունները (ասույթները) դարձրո՝ւ հեղինակի խոսքով նախադասություններ:
Օրինակ՝ Ամեն ինչ արվեստ է: Բեն-1..Բենն ասել է «Ամեն ինչ արվեստ է»: 2..«Ամեն ինչ   արվեստ է»- ասել է Բենը: 3. Ամեն ինչ-ասել է Բենը,- արվեստ է:
Ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:
1. Ֆրանց Կաֆկան ասել է, որ ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:
2. ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով- ասել է Ֆրանց Կաֆկանը, որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով:
3. Ճիշտ ճանապարն անցնում է ճոպանի վրայով,որը ոչ թեբարձրության վրա են ձգել,այլ՝համարյա գետնի:Կարձես ավելի շատ սայթակում են ,քան անցնում դրա վրայով-ասել է Ֆրանց Կաֆկան
Իսկական հակառակոռդն անսահման արիություն է ներշնչում:
1. Ֆրանց կաֆկան ասել է,-  Իսկական հակառակոռդն անսահման արիություն է ներշնչում:
2. Իսկական հակառակոռդն -ասել է Ֆրանց Կաֆկան անսահման արիություն է ներշնչում:
3. Իսկական հակառակոռդն անսահման արիություն է ներշնչում,-ասել է Ֆրանց կաֆկան:
Ճշմարտությունը կփոխի արվեստը:
1. Ճշմարտությունը կփոխի արվեստը, - ասել է Բենը:
2. Բենը ասել է, - Ճշմարտությունը կփոխի արվեստը:
3. Ճշմարտությունը, - ասել է Բենը կփոխի արվեստը:

  204. Ընդգրկված բառակապակցությունների իմաստներնարտահայտի՛ր մեկական բառերով:
Փոքր Ասիայի (փոքրասիական)Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակմի տաճար էին կառուցում՝ բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը:Այդ գործին իրենց մասակցությունն էին բերում  (մասնակցում էին)փոքրասիական բոլոր պետությունները: Լիդիական Կրեսոս թագավորից. օրինակ Արտեմիսի տաճարը սյուներ էին ստացել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող (մարդաբոյ)բարձրաքանդակները զարդարում էին սյուները:Կրեսոսը Եփեսոյան Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել՝ կովերի՝ ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ , զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ. ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող (նրբագեղ)շինությունը: Բայց դա հարյուր տարու ավելի կանգուն չմնաց (չկանգնեց)Մ»թ.ա. 356թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հրեստրասոս ցանկանալով իր անունն անմահացնել. կրակի մատնեց (վառեց)նշանավոր սրբավայրը; Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքրասիական բոլոր պետությունները միասին որոշեցի մոռացության տալ (մոռացան) Հրեստրասոսի անունը:Պատմություն գրողները (պատմագիրները) նույնիսկ տաճարի  հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ  պահեցին ոճիրը գործողի (ոճրագործ)անունը:

205. Դարձվաձքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել,որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել:Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել ,թե ինչից է.երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատ, որը կարեյի է առանց ահ ու դողի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է,որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

200.  Ըդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե ինչու՛ հատկանիշ ցույց տվող այդ բառերը ոչ թե ուն, այլ  յուն ածանցով ենն կազմվել:

Օրինակ՝ Ահեղաշաչյուն, փոթորիկ- Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնյուն մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ:
Բարեհնչյուն ձայն:
Դասնահնչյուն ոռնոց


199.  Ա խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր բառակապակցությունները գրի՛ր:
  Ա. ուրանալ, մոռանալ, դավաճանել, դավ նյութել:
  Բ. Գաղափարը, զինակիցներին, գաղափարին, զինակիցների դեմ, սկզբունքները, սկզբունքներին, ընկերների հանդեպ, ընկերներին, թշնամուն, թշնամու դեմ, հայրենիքը, հայրենքի հանդեպ, հայերնիքին, տունը, տանը:


196. Տեքստը վեականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

 Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:


Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել:


193. Ադամը շնչասպառ վազում էր, շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա` եկոֆ-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուրբյական բարձրունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ փռվեց հևիհև:

Նա ճամփա ընկավ մի ուրիշ` լավ աշխարհ գտնելու:


192. Անգլիացի նկարիչ Ժոսեֆ Թերները մի շուն ուներ: Մի անգամ այդ շան ոտքը կոտրվեց: Նկարիչը տուն հրավիրեց Լոնդոնի լավագույն բժշկին: Երբ նա եկավ, նկարիչը ասաց.
-Ես գիտեմ, որ շան համար այսպիսի բժիշկ հրավիրելը անհարմար է, սակայն խնդրում եմ օգնեք, խոստանում եմ լավ կվճարեմ: Բժիշկը ոչինչ ասելու բուժեց շանը:

Ժամանակ անց բժիշկը Թերներին հրավիրեց տուն: Թերները մտածեց, որ որ իր շան մասին է խոսելու: Երբ նկարիչն գնաց Թերների տուն, Թերներն ասաց, որ օգնություն է պետք, պետք է տան դուռը ներկել: Նա ներողություն խներեց նկարչին դուռ ներկելու պատճառով և խոստացավ լավ վճարել:

191. Մենք գիտեինք քաղաքում ապրած ժամանակ եղբորս հետ ընկերացած այդ մարդու մասին:
Մենք գիտեինք այն մարդուն, ով այն ժամանակ,  երբ ապրում էր քաղաքում, ընկերացել էր եղբորս հետ:
Նա սպասում էր Հայրենակիցների` իրեն դիմավորելուն:
Նա սպասում էր, որ Հայրենակիցներն իրեն դիմավորեն:
Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:
Նա վերադարձավ այն տեղից, որտեղ ոևտեղ երկար տարիներ ապրել է:
Իմ հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ քնգութ չէր:
Նա անչափ անգութ չէր, ոչ ոտնակոխ աներ իր հայրենիքի բախտը:
Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան:

Պիտի հետևեի նրան, եթե մեկ էլ կանչեր: 

185. Ըստ օրինակի՝ տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր:

 Օրինակ՝ աղջիկ-բացի աղջկանից, բացառությամբ աղջկա:
 Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:
  Ստացված բառակապակցություններից մի քանիսով նախադասություն կազմի՛ր:

184. Ընդգծված բառակապակցությունները նախադասությունների վերածի՛ր:

  Օրինակ՝ Չնայած փոքր չափերին՝ ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմությու:- Ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմություն. Չնայած որ փոքր են չափերը:
 Հոր հեռանալուն պես աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց. քսեց տղայի վերքերին: Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
 Այդ պատմությունն իմանալով՝ մարդիկ սկսեցին կարեկցել նրան:
Հենց որ իմացան այս պատմությունը` մարդիկ սկսեցին կարեկցել նրան:
 Դուրս գալով անտառից՝ շշմած կանգ առավ:
Երբ դուրս եկավ անտառից` շշմած կանգ առավ:
Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, բարձրացավ քարափով:
Վրաններից մի մարդ բարձրացավ քարափով` մանգաղը գոտու մեջ խրած:
Օջախի մոտ նստած կինը թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող:
Եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող օջախի մոտ նստած կինը թվում որ քրմուհի:

182. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան դնես):

   Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
   Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
  Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
  Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
  Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
  Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
 Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
 Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է  թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
 Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
 Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սւոտը: (1)
 Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
  Մոլորված մարդը հանկարծ լսեց` հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ, ուր պիտի գնա: (3)
  Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

181.  Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:

 Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
  Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ով է իրենցից արագ վազում և որոշեցին մրցել: Մրցման օրը, նապաստակը վստահ էր, որ ինքը ավելի արագավազ է, սակայն այդ պատճառով նա ճանապարհի կեսին որոշում է քնել: Իսկ կրիամ մտածելով որ շատ դանդաղաշարժ է շարունակում է իր ճանապարհը, առանց դադարի: Անցնում է նապաստակին և այդպես էլ նա հաղթում, և նվաչում հաղթողի պարգևը:  

180. Տրված պարզ նախադասությունները դարձրու՛ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես բառ ավելացնել):

Նորեկն էր խոսում: (ինչպե՞ս)
Նորեկը շատ դանդաղ էր խոսում, կարծես ինչ-որ խնդիր ունենար:
Արևն այրել էր կնոջ դեմքը: : (ինչպե՞ս)
Արևն իր ճառագայթներով այրել էր կնոջ դեմքը, որովհետև նա երկար ժամանակ դրսում էր եղել:
Ահռելի որոտից պայթում է երկինքը: (ինչպե՞ս)
Կարկուտ էր գալիս, ժամանակ անց փոթորիկ սկսվեց, կարծես ահռելի որոտից պայթում էր երկինքը:
Բարկանո՞ւմ եք: (ե՞րբ)
Երբ աշակերտները չեն սովորում, դուք նույնպես բարկանում եք:
Բոլոր կասկածներս փարատվեցին: (երբվանի՞ց)
Վերջերս երբ ես իմ ուզածը տեսա, բոլոր կասկածներս փարատվեցին:
Երեկոյան հազիվ տեղ հասանք: (ե՞րբ)
Արդեն ուշ էր, մենք ընկել էին խցանումների մեջ, սակայն ժամանակ անց ճանարհները բացվեցին և  երեկոյան հազիվ տեղ հասանք:
Մայր ու որդի զբոսնում էին: ( ինչքա՞ն ժամանակ)
Արդեն մութ էր, երկար ժամանակ էր, ինչ մայր ու որդի զբոսնում էին:

Վարժ. 174

Ա. Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:
Բ. Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադաձնեն Երկիր: Այդ դեպքում  գիշերը կարելի է կարդալ և աշխատել` առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներին աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար 200 հազար քառ. Կմ հայելի:

Վարժ. 172

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել
Հպարտանալ-ընկերներով, քրոջով, հողով, ջրով
Կարոտել-ծնողներին,  ընկերներին, հողին, հայրենիքը, արևին
Սիրել-ծնողներին,  ընկերներին,  հողին, քրոջը, հայրենիքը, արևը
Մտաբերել-ջուրը, հողը, քրոջը, արևը

Վարժ. 171

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն լիանաները կտրում ու ճամբա էր բացում ետևից եկողների համար:
Ծակծկող փշերն լիանաները դանակով կտրում ու ճամբա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆուտ բորձրությամբ ժայռը:
Թավուտի միջով գրանիտե հիսուն ֆուտ բորձրությամբ ժայռը տեսանք:  
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
Խոտերը բույնը շատ լավ քողարկում էին:

Վարժ. 170

Երբ անցնում էր քարանձավների միջոցով, շունչը պահում էր:
Քարանձավների միջով անցնելիս շունրը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Դեռ գյուղ չհասած, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերի խլշեցին ականջները,  որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Ձիերը խլշեցին ականջները, վախեցաց անգղերի կռնչոցից, ու մոտեցան իրար:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
Նա եկել էր Երևան, օտարությունից վերադարձող ընկերոջը դիմավորելու:


169. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:

-Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :

Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:

Գիտնականները փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:

Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:


Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:


 167. Տրված տեքստերը փոխադրիր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

Ա. Ծխելու վնասակար լինելու մասինբավականին շատ փաստարկներ կան: Սակայն շվեյցարացի բժիշկները ևս մեկ լուրջ փաստարկ են բերում:
Նրանք էլեկտրոնային սարքավորումներով Լ19ոզանի սիմֆոնիկ նվագախմբի ս
Բ. 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա առանց ծխախոտի ծխի: Որոշվել էր ծխախոտ չվաճառել բոլոր այն վայրերում, որտեղ պիտի մրցույթ անցկացվեր: Արգելված էր ծխախոտի գովազդը: Եվ իհարկե խոսքը միայն մարտական շենքերի ու մարզադաշտերի մասին չէր,այլ նաև՝ օլիմպիական գյուղի և մշակույթային կենտրոնների:

166. Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Սարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Սարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լենաշխթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը . Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորակտորի վրա:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, Հանավանքից մի շինական, պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունունը թոռան սրստում երկյուղած տրամադրոյթյուն ստեղծելու նմապատակ ուներ:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ, առվի եզերքին միշտ էլ կաիելի է տեսնել Լառ մարգարին:


Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

165. Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտեցել էր ափին:
Սա պատմություն է այն մասին:(ի՞նչի)
Սա պատմություն է այն փաստի մասին:
Արդեն շատ հեռու եք:(ո՞ւմից)
Արդեն շատ հեռու եք մեր տանից:
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր սպանել են այդ մարդուն:
            
          155. Սխալ կազմված պատճառական ձևերը դուրս գրի՛ր և ուղղի՛ր:
            Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խեղդել տալ:

          154. Ընդգծված բառակապակցությունները նախադասության մեջ գործածի՛ր տարբեր դիրքերում ու կետադրի՛ր:
          Օրինակ՝ Քաղաքի հին թաղամասերն ու խուլ փողոցներն ընկած՝ վիպագիրն այդ                                      պատմության կորած հերոսներին էր փնտրում:
                            1. Վիպագիրն այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում՝ քաղաքի հին                     թաղամասերն ու խուլ փողոցներն ընկած:
                            2. Վիպագիրը, քաղաքի հին թաղամասերն ու խուլ փողոցներն ընկած, այդ                                 պատմության կորած հերոսներին էր փնտրում:
            Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:
            Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:
            Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած:
          153. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքեր ավելացնելով:
          Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
            152. Տեքստում վաղուց, մինչև հիմա, վերջերս, այժմ բառերը համապատասխանաբար միշտ, մինչև այդ օրը, մի անգամ, այդ ժամանակ բառերով փոխարինի՛ր: Գրի՛ր (կամ ընդգծի՛ր) այն բայերը, որոնք դրանց հետ փոխվեցին:

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ: Գիտնականներին վաղուց է հուզել այն միտքը, թե կարելի՞ էարդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ: Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև հիմա անհաջողությամբ են վերջացել: Բայց վերջերս մի քիմիկոս այնպիսի նյութ է ստղծել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու: Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում:
Այժմ այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել:
          151. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները մեկական նախադասություն դարձրո՛ւ, մի նախադասություն էլ հանի՛ր և տեքստը երեք նախադասությամբ փոխադրի՛ր:
 «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չէ որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:
«Ալո»-ն՝ աշխարհում ամենատարածված բառերից, այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չէ որ հասկանում են «ալո»-ն: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: «Ալո» բառը նշանակում է «լսում եմ» և մինչև հեռախոսի գյուտը օգտագործվել է նավերի վրա՝ խոսափողով կանչերի ժամանակ:

150. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ինչի՞ց կամ ինչո՞ւ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Ձայնը գլուխը գցած երգում է:
Ձայնը գլուխը գցած երգում է, ընկերոջ տարեդարձի առթիվ:
Եկել ես մեր քաղաքը:
Եկել ես մեր քաղաքը, որ բարձրագույն ուսում ստանաս:
Նավաստին հայտնվեց նավամբարում:
Նավաստին ուժեղ ալիքներից հայտնվեց նավամբարում
Նա կարծես թե մի քիչ շփոթվեց:
Նա կարծես թե մի քիչ շփոթվեց այդ հարցերից:
       

          147. Ըստ տրված կաղապարների՝ բարդ նախադասություններ կազմի՛ր: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը նախադասության այս կառույցներում ի՞նչ դեր ունի:
          ............., այլապես …..............:
            Ոչ թե …................, այլ …..........:
            Ոչ միայն …............, այլև …..............:
            …............., այլ ոչ թե …....................:

          148. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի:
          Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:    

      146. Որտեղ պետք է՝ դի՛ր ստորակետ:

            Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

     145. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառով փոխարինի՛ր:

            Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից: Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:
Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:
Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:

 144. Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ընդգծված բառերին ավելացնելով լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն:
          Օրինակ՝ Եղանակը փոխվեց: - Առավոտյան եղանակը գյուղում միանգամից փոխվեց:                   (Ե՞րբ փոխվեց: Որտե՞ղ փոխվեց: Ինչպե՞ս փոխվեց:)

            Մրցելու են մյուս թիմերը:
Ցերեկը դաշտում մրցելու են մյուս ուժեղագույն թիմերը:
            Եկել եմ Ձեզ հայտնելու նորությունը:
Նա մի շաբաթ հետո եկավ և բոլորին հայտնեց մի լուր. Եկել եմ ձեզ հայտնելու նորությունը:
            Սիրտը տեսնում է:
Իմ սիրտը տեսնում է, որ նրան այսօր հաջողություններ են սպասվում:

 143.Երեքական նախադասություն կազմի՛ր որպես … (ի՞նչ) և որպեսզի … (ի՞նչ անի) կաղապարներով:

Նա դեր էր անում, որպես դերակատար, որպեսզի կարողանար իր լավ դերը կատարել:
Նա պետք է դպրոցից շուտ վերադառնար տուն, որպեսզի հասցներ գնալ պարպմունքի:
Նրանք ուզում էին արագ իրենց տնային առաջադրանքները  անեին, որպեսզի հասցնեին իրենց սիրած մուլտֆիլմը նայել:

142. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

          Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

141. Տրված տեքստերը փոխադրի՛ր՝ ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:

            Ա. Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայհոյում էր նրան: Գայլն ասաց.
            - Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:
            Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական:
            Մյուս ընկերը մի օր գնաց նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.
            - Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էսպես դմբդմբում:

140. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր՝ ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:
Օրինակ՝ Մարդը որ բարի ու ներողամիտ  լինի, ավելի քիչ հիվանդ կլինի: - Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:

            Անտառը ոչ մեկի թշնամին չէ:
Անտառը բոլորի բարեկամն է:
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:
Չնայած «աշխարհի յոթ հրաշալինքեր» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Չնայած «աշխարհի յոթ հրաշալինքեր» հանդիսացող ոչ մի արձան ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, չի կործանվել, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:
Սովորական նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն թափանցիկ ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա անթափանց ապակին պատրաստ է:
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը չէին պահպանում:

            Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ՝ կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր են հավաքվել, և արևի գույնը փոխվել է:

139. Տեքստը փոխադրի՛ր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:
            Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն: Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.
            - Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:

 138. Փակագծերում տրված ժամանակաձևերից մեկն ընտրի՛ր, գրի՛ր կետերի փոխարեն և պարզի՛ր՝ ո՞ր բառն է թելադրում ընտրությունդ:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջադարյան Փարիզում: Բայց կիննիր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր բարձր ու մարմնի ծանրությունը  ոտքի թաթերի վրա պիտի դներ: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին, ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց, բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:
Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստեցին, արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր երկարություն, հիսուն սանտիմետր լայնություն ունի,  և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է: Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին:
Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն նրանք էին թափառում ծառանման պտերների հսկա անտառներում:

137. Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառական դարձրո՛ւ:
Օրինակ՝ լսել – լսեցնել, լսել տալ:
Իմանալ, բարկանալ, տեսնել, զգալ:
Իմանալ – իմացնել, իմանալ տալ,
Բարկանալ – բարկացնել, բարկանալ տալ,
Տեսնել – տեսցնել, տեսնել տալ,



Զգալ – զգացնել, զգալ տալ:

136. Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսավորությունը, մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):
Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվականությունից առաջ 1290 թվականին է կազմվել. «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

Արարողությունը երկու տիրակալների և իրենց ժողովրդի համար շատ կարևոր էր: Բոլորն էլ երկար էին սպասել այդ արարողությանը, պատրաստվել: Արարողությունը տեղի էր ունեցել խեթերի թագավորություն: Չնայած այն անցել է շատ խաղաղ, սակայն դաշնագիրի կնքման ընթացքում բազմաթիվ ծառայողներ զենք ու զրահով փորձել են պաշտպանվել: Քարի վրա խորհրդանիշները քանդակելուց հետո, տոնակատարություն է եղել, որն էլ ուներ իր յուրահատուկ հագուստները:

135. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր:
Թեկուզ թող աղջիկը մերժեր նրան, այնուամենայնիվ արդեն ժամանակն էր դա անելու:
Թեպետ կարելի էի հետաձգել հանդիպումը, սակայն նա հասկացավ, որ այդ քայլով կկորցնի համագործակիցների վստահությունը:
Չնայած որ դրսում անձրև էր գալիս, և նա չէր ուզում տնից դուրս գալ, բայց նա հավաքվեց և գնաց աղջկա մոտ:
Թեև այսպես գործն ավելի հեշտ կլիներ, բայց և այնպես արդյունքն ավելի օգտակար և ձեռնտու էր:


134. Ա խմբից հերթով մեկ բառ վերցրո՛ւ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:



Փարվել – երեխային, թևին, աղջկան, Արային, Լուսինեին, մորը, գեղեցկուհուն,

Գրկել – թևը, երեխային, աղջկան, գլուխը, Արային, Լուսինեին, մազերը, մորը, գեղեցկուհուն,

Բռնել – թևը, աղջկան, գլուխը, մազերը:


133. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը.
ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
Գունաթափ – կազմված է ա հոդակապով:
բ) ծալպակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:
Ծալպակաս – կազմված է առանց ա հոդակապի:


 132. Կետերը համապատասխանաբար փոխարինի՛ր որպես, որպիսի կամ որպեսզի բառերից մեկով:          Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի:
         Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին:
          Որպես անակնկալ. քեզ բոլորովին չէինք սպասում:
          Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը:
          Եթե պատրաստես այնպիսի մի արկղիկորպիսին երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս:
          Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխանգարի, սուսուփուս դուրս եկավ տանից:



        131. Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս՝
ա) մարդու և նրա բնույթի մասին,
բ) ստեղծված նոր սարքի մասին:
Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել:Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՞ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

ա) մարդու և նրա բնույթի մասին,

  1. Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: 
  2. Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՞ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: 
  3. Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: 
  4. Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը:
  5. Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: 
  6. Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

բ) ստեղծված նոր սարքի մասին:
  1. Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: 
  2. Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: 
  3. Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: 



       

 130. Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է՝ վերադասավորի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:
1. Տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է:
2. Որսորդությունն է տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը:
3. Ամենասիրելի զբաղմունքը տասկիների ընտանիքի դա՝ որսորդությունն է:

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:
Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար:

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս:
1. Օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս:
2. Ատլետները մերկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ:
3. Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ:
         
Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:
1. Հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից:
2. Մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը:
3. Զինվորը, որը տանում էր հաղթանակի լուրը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:
1. Փոքրիկ ռադիոընդունչ էր ամրացված փրկարար շան վզին:
2. Շան վզին, որը որ փրկարար էր փոքրկ ռադիոընդունիչ էր ամրացված


3. Ամրացված էր ռադիոընդունիչ փրկրարար շան վզին:

129. Կտոր բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Հագուստ կարելու համար անհրաժետ էր կտոր:
Աղջիկը մի կտոր խմորեղեն խնդրեց:
Ինքնաթիռի վայրէջքին դեռ մի կտոր ժամանակ կա:
Նա իսկ և իսկ հոր կտորն է:
Տղան ուղղակի կրակի կտոր էր:
Ուժեղ հարվածից խաղալիքը կտոր-կտոր եղավ:

128. Տրված բայերը պատճառական դարձրո՛ւ տալ բայի օգնությամբ:
Օրինակ՝ զանգել – զանգել տալ
Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:
Հանձնել - հանձնել տալ
Պատժել - պատժել տալ
Ասել - ասել տալ
Աղմկել - աղմկել տալ
Պատասխանել - պատասխանել տալ
Զրուցել - զրուցել տալ
Հայտնել - հայտնել տալ
Աղալ - աղալ տալ
Բանալ - բանալ տալ
Տանել - տանել տալ

127. Ծնողներիդ ուղղված հարցեր գրի՛ր, հետո դրանցով հարցազրույց անցկացրո՛ւ և գրի՛ առ:


126. Ա խմբից հերթով մեկ բառ վերցրո՛ւ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
          Ա. Բացատրել, ներել, կարոտել, մոռանալ:
Բացատրել սխալը, բացատրել զանցանքը
Ներել տատին, ներել հորը, ներել ընտանիքին, ներել մարդկանց
Կարոտել տատին, կարոտել ընտանիքին, կարոտել հորը, կարոտել մարդկանց, կարոտել ընտանիքը
Մոռանալ տատին, մոռանալ ընտանիքին, մոռանալ հորը, մոռանալ մարդկանց, մոռանալ սխալը

          Բ. Տատին, ընտանիքին, հորը,  սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

125. ախադասության ո՞ր բառին կարող ես բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրու:
Օրինակ՝ Քաղաքում մարդիկ էին ապրում:
Մեծ ու քաոսային այդ քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:

Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Վայրի Աֆրիկայի տաք, ավազոտ ափերին բարձրահասակ, մեծ ու փոքր, աղջիկ ու տղա ջայլամներն են ուշադրությամբ հսկում մեծ ու փոքր կենդանիների հոտերին:

Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Արար աշխարհի համարյա բոլոր ազգերի ժողովուրդները, միևնույն ժամանակ տխրելով, վախենալով և այդ ողբերգությունը հիշելով պատմում են այդ ուժեղ, մահացու, ողբերգական ջրհեղեղի մասին:

Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ
պատմում էր:
Արկածներով լի այդ հիանալի և տպավորված ճամբորդության պատմությունը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ ոգևորությամբ պատմում էր եղելությունը:

Հովիվը եղբայրն է:
Ամեն օր արևածագից բարձր, կանաչ լեռներում ոչխարների հոտերին հետևող, խնամող հովիվը գյուղի բնակիչների կողմից ամենասիրելի և ամենահարգված վաճառականի հարազատ եղբայրն է:


124. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Բոլոր ամպ չի նստում կաքավաբերդի գլխին:

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Ալպիական մանուշակը չէ կաքավաբերդի միակ ծաղիկը:

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Մանուշակը ճոճք չի թվում գունավոր բզեզին:

Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ցինն ու անգղը պարիսպների գլխին բույն չէին դրել:

Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողն իմ մայրը չէ:


123. Սկզբից տաս-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Մի անգամ ես որոշեցի գնալ լողափ, որպեսզի մի քիչ հանգստանան: Մտածում էի թե ինչ հետաքրքիր բան կարելի է անել, որ ուրախ անցնի այսօրը, և որոշեցի: Որոշեցի օդապարիկով թռչել, երկար ժամանակ պատրաստվեցի և թռչեցի: Սկզբում ես շատ էի վախենում, բայց քանի որ փոքրուց սիրել եմ օդապարիկով թռչել, որոշեցի երազանքս կատարել: Օդում շատ գեղեցիկ էր, ամեն ինչ երևում էր, ամպերը շատ էին մի քիչ էլ մառախուխ կար: Երկար ժամանակ ուրախ թռչեցի և, որոշ ժամանակ անց քամի սկսվեց և օդապարիկը սկսեց ուրիշ կողմ գնալ և պարանը պոկվեց: Ես սկսեցի անհանգստանալ, չգիտեի ինչ անեի: Բայց վերջում շատ լավ եղավ, քամին դադարեց և օդապարիկը սկսեց քիչ-քիչ իջնել: Մի ժամանակ անց եկավ այն ժամանակը, որ պետք է ես իջնեի, այդ ժամանակ շատ ուրախացա: Մի քիչ անց.....: Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձա: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց: Եվ վերջում ճիշտ է ես մի քիչ վախեցած էի, բայց միևնույն է, կարող եմ ասել, որ շատ լավ ու արկածային օր անցկացրեցի: 
          
122. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Գնում էր կախարդական մատանին … (փախցնելու, գողանալու):
Գնում էր կախարդական մատանին փախցնելու:
Գնում էր կախարդական մատանին գողանալու:

Այս ձողը … (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
Այս ձողը ծռի՛ր:
Այս ձողը թեքի՛ր:
Այս ձողը խոնարհի՛ր:

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ ...(գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ) ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրի՛ր, ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ շարադրի՛ր, ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ փորագրի՛ր, ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրի՛ առ, ես կկարդամ:



121. Զույգ նախադասությունները փակագծում տրված շաղկապով կամ շաղկապական բառով միացրո՛ւ՝քանի ձևովկարող ես:
Օրինակ՝ Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես:Դու կվերադառնաս: (երբ) – Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:

            Գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից: Օրերը կարգին տաքացան: (երբ)
Երբ գարնան մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, օրերը կարգկն տաքացան:
Գարնանը, երբ օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից: 
Մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, օրերը կարգին տաքացան: 
            Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր: Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք: (որովհետև)
Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր, որովհետև որոշել էր վերադառնալ հայրենի քաղաք:
Որոշել էր հայրենի քաղաք վերադառնալ, որովհետև ամեն ինչ մոռավել և բոլորին ներել էր: 
Մոռացել էր ամեն ինչ և բոլորին ներել, որովհետև որոշում էր կայացնել վերադառնալ հայրենի քաղաք: 
            Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ: (որովհետև)
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ: 
Եվ որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային, այդ կղզին կարելի էր կառարյալ դրախտ դարձնել:
Կատարյալ դրախտ կարելի որ վերածել այդ կղզին, որովհետև շատ հորդաբուխ աղբյուրներ կային: 
            Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևն արդեն դադարել էր: (չնայած)
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր: 
Չնայած անձրևն արդեն դադարել էր, սակայն անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: 
Չնայած դադարել էր արդեն անձրևը, ոչ մի շշուկ չէր լսվում: 
            Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այսպիսին չէր լինի: (եթե)
Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի: 
Աշխարհն այսպիսին չէր լինի, եթե բոլորը քեզ նման մտածեին: 
Եթե քեզ նման մտածեին բոլորը, աշխարհն այսպիսին չէր լինի: 
            Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել ենք: (որտեղ)
Ձիու հետքերը փնտրեցինք այնտեղ, որտեղ այս քարի կտորը գտել ենք: 
Այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը փնտրեցեք կարծ ձիու հետքերը: 
          

    



99. Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:

ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
Հայր – կնքահայր,հայրենիք,
 հայրական
Պետ – պետական, պետություն, զորապետ, 
Սահման – անսահման, սահմանամերձ, սահմանապահ
Խաչ – խաչակնքվել, խաչադիր, խաչված
Գլուխ – անգլուխ, գլխապտույտ, գլխացավ, գլխավոր, քաղաքագլուխ
Ծանր – գերծանր, ծանրամարտ, ծանրաքաշ, ծանրություն, ծանրաձող
Կշիռ – կշռել, կշռաքար, կշռադատել, ծանրակշիռ, կշռաթաթ

բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Զվարդ-զվարդություն
Ձայն – ձայնագրություն, բարձրաձայն,  ձայնալար,
Շունչ – անշունչ, շնչահեղձ, ներշնչանք
Վճար – վարձավճար, վճարային, նախավճար
Աստղ – աստղային, աստղագետ, լուսաստղ
Բարի – բարեկամ,  բարեգործ, բարիացակամ

97. Պատմի՛ր ընտանիքիդ մասին (ովքե՞ր են անդամները, ինչո՞վ եք իրար նման, ինչպե՞ս եքիրար հետ ապրում, ի՞նչ սովորություններ ու ավանդույթներ ունեք, ինչպե՞ս են անցնում ձերընտանեկան տոները):


Ես իմ ընտանիքը շատ եմ սիրում: Իմ կարծիքով իմ ընտանիքը համերաշխ, երջանիկ, բարի ընտանիք է: Իմ ընտանիքի անդամները՝ մայրիկս է, հայրիկս, ես և եղբայրս: Մենք իրար նման ենք մեր նախասիրություններով, մենք շատ ենք սիրում ամեն ինչ միասնական անել: Մենք մեր ընտանիքով շաբաթը մի կամ երկու անգամ գնում ենք տարբեր տեղեր, որ միասին ժամանակ անցկացնենք: Մեր ընտանեկան տոները շատ երջանիկ  են անցնում: Երբ ինչ-որ տոն է լինում մենք բոլորով հավաքվում ենք ու միասին նշում ենք: Ամեն տոն մենք տարբեր ձևերով ենք նշում, որպեսզի տարբերվի, յուրահատուկ լինի: Լինում են տոներ, երբ տանն ենք նշում: Իմ ծնողները նաև անում են մեր համար ամեն ինչ, որ մենք մեզ լավ զգանք: Ես ու եղբայրս զբաղվում ենք մեր սիրած գործով: Ես պարում եմ, եղբայրս երաժշտությամբ է զբաղվում: Մենք բոլորս էլ սիրում ենք երաժշտությունը: Այն միշտ մեր տան մեջ է: Ես գիտեմ, որ ամեն ինչ ինձ մոտ լավ է լինելու, քանի որ իմ ընտանիքը իմ կողքին է և դժվար պահերին բոլորն էլ պատրաստ են ինձ օգնելու: 


98. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր՝ քանի ձևով կարող ես: Օրիանկ՝ Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր: 


 1.Ամենից հաճույքով նա այգին ու արտերն էր ջրում:

2.Ամեն ինչից ավելի նա սիրում էր այգին ու արտերը ջրել: 
3. Նա շատ էր սիրում այգին ու արտերը ջրելը:
4. Նա մեծ   հաճույքով էր ջրում այգին ու արտերը:
5. Այգին ու արտերը ջրելուց հաճելի գործ  չկար նրա համար:

Կարկտին հաջորդեց անձրևը:


1. Կարկուտը դադարեց և սկսվեց անձրևը:

2. Անձրևը հաջորդեց կարկտին: 
3. Կարկտից հետո անձրև սկսվեց:
4. Անձրևից առաջ կարկուտ եկավ:

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ:


1. Օրանջայի ձորակը և գյուղը միացնում էր մի բարակ արահետ:

2. Մի բարակ արահետ միացնում էր գյուղը Օրանջայի ձորակին:
3. Օրանջայի ձորակը և գյուղը կապված էին մի բարակ արահետով: 

Խորհրդավոր է գիշերային զանգիձայնը՝ լի ինչ-որ գուժկան հնչյուններով:


1. Գուժկան հնչյուններով գիշերային զանգիձայնը խորհրդավոր է:

2. Գիշերային զանգիձայնը ինչ-որ գուժկան հնչյուններով խորհրդավոր է:
3. Այս խորհրդավոր գիշերային զանգիձայնը լի է գուժկան հնչյուններով:

 Ննջարանը լուսավորվում էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով:


1. Արդուզարդի սեղանին վառվող մոմերով ննջարանը լուսավորվում էր

2. Ննջարանը լուսավորվում է արդուզարդի սեղանի վրա դրված վառվող մոմերով: 

Միմիայն սարսափից էր դիմել այդ հուսահատ քայլին: 


1. Այդ հուսահատ քայլին միմիայն սարսափից էր դիմել

2. Միմիայն այդ հուսահատ քայլին սարսափից էր դիմել

Մեր տան պատշգամբից տեսա աղջկանը՝ցախը շալակին, բրդե շալը գլխին: 


1. Բրդե շալը գլխին, ցախը շալակին աղջկա տեսա մեր տան պատշգամբից

2. Մեր տան պատշգամբից՝ բրդե շալը գլխին, ցախը շալակին աղջկա տեսա

Արձանագրությունն այնպես էր մաշվել, որ ամբողջովին անընթեռնելի էր դարձել:  


1. Այնպես էր արձանագրությունը մշակել, որ ամբողջովին անընթեռնելի էր դարձել:


2. Ամբողջովին անընթեռնելի էր դարձել այն մշակված արձանագրությունը




96. Փակագծում տրված հարցերին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդ դարձրո՛ւ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Մուտքից դուրս եկավ: (ո՞վ)
1.     Մոըտքից դուրս եկավ նա, ով ամեն առավոտ գնում էր աշխատանքի:
2.     Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել:
3.     Մուտքից դուրս եկավ եղբայրս, ով գնում էր պարապմունքի:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
1.     Հանկարծ հայտնվեց նա, ում մենք շուտվանից ման էինք գալիս: 
2.     Հանկարծ հայտնվեց նա, ով ում ներկայությունն ամենաանհրաժեշտ բանն չէր այդ պահին:
3.     Հանկարծ հայտնվեց նա, ով 
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
1.     Ուրեմն կատարվե՞ց այդ գործը:
2.     Ուրեմն կատարվե՞ց այն ինչին մենք շուտվանից էինք սպասում:
3.     Ուրեմն կատարվե՞ց նրա գուշակությունը:
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
1.     Այստեղից չի լսվի մեր բոլորի խոսակցությունը:
2.     Այստեղից չի լսվի նրանց աղմուկը:
3.     Այստեղից չի լսվի նրա տհաճ ձայնը:
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)
1.     Հևասպառ սարն էր բարձրանում այդ գյուղացի մարդը:
2.     Հևասպառ սարն էր բարձրանում այդ ձագուկ այծյամը:
3.  Հևասպառ սարն էր բարձրանում դպրոցականների խումբը:


95. Բարդ նախադասությունները պարզ նախադասություններով արտահայտի՛ր (ընդգծված բառերը հանի՛ր կամ ուրիշներով փոխարինի՛ր և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա):

Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը, որի մեջ քսան ոսկի կար:

Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը: Քսակում քսան ոսկի կար:

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա: Ցուցատախտակի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:

Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք տարեկան էր, իսկ կրտսերը՝ տասը:

1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ: Նա հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, ավագ որդին հարյուր երեք տարեկան էր, կրտսեր որդին` տասը:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակ, որոնք գրել են ձախ ձեռքով:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը: Այդ մարդիկ գրել են ձախ ձեռքով:

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:


Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ: Գնացին իմանալու համար ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին: Այդ միլիոնատերը իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:


94. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ կա: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:





301. Տեքստը պատմի´ր
ա) օդաչուի անունից,
բ) որպես լրագրող,
գ) որպես մի մարդ, որն ինքը չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Այսօր երբ Բելգիայի երկնքում թռչող ափսեհայտնվեց, այդ ժամանակ ռազմաօդային ուժերի գլխավոր երկու կործանիչ ինքաթիռ ուղարկեցին, որ նրան որսան, և այս ամենը ինձ շատ զարմանալի թվաց: ՉԹՕ-ն ինքնաթիռի ընդհարապես նման չէր, որովհետև նա չէր կարող մի քանի վարկյանում նրա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցներ, այդպիսի բան հնարավոր չէր, բայց մարդիկ հավատում էին այդ ամենին: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր: Այսքան բանից հետո ես միևնույն է չէի հավատում այս ամենին և ուզում էի, որ մարդիկ նույնպես ինձ նման մտածեին:
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
302. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություն ունեն:
    Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշվախ յոթ-ութ հազար բարբառը):
     Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
     Ֆրանսիացի գիտնականները պարզում են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը)
     Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
     Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսել է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
     Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
     Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
      Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Նախադասություններում փոխվում են ժամանակաձևերը ` ներկա, ապառնի, անցյալ:
303. Ձեր դասարանի մասին պատմի´ր և պատմությունդ վերնագրի´ր: Այնպե´ս արա, որ պատմությանդ մեջ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն:
ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
բ) ինչո՞վ եք իրար նման,
գ) ինչո՞վ եք տարբերվում,
դ) ի՞նչն է ձեզ կապում:
Իմ կարծիքով մեր դասարանը շատ լավ դասարան է: Մեր դասարանի բոլոր երեխաները շատ ակտիվ և ընկերասեր են: Մենք շատ մտերմիկ ենք իրար հանդեպ: Ամենակարևորը այն է որ մենք մեր աղջիկներով շատ մոտիկ ենք իրար հետ: Նաև ամբողջ դասարանով սիրում ենք գնալ զմոսնելու, գնալ տարբեր տեղեր և այլն: Մենք տարբերվում ենք իրարից բնավորություններով և էլի տարբեր բաներով: Եվ իհարկե մեզ մեր դասարանին կապում է մեր ընկերությունը և այն, որ մենք սովորում ենք նույն դասարանում:
304. Տրված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինի´ր: Ստացված և տրված տեքստերը համեմատիր. ո՞րն է՝
ա) ավելի խոսակցական,
բ) ավելի վերամբարձ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են՝ եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած՝ դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: Ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազաների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են՝ եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած՝ դժվար է մտածել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ են: Այն ժամանակ դրանք քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
    
305. Ըստ տրված հետևության, տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի´ր:
   Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
Իմ կարծիքով ամեն ինչ միշտ իր ժամանակին է լինում գեղեցիկ: Մարդ պետք է իր կյանքի ամեն վարկյանով ապրի վայելի իր կյանքը, որովհետև կյանքում շատ գեղեցիկ բաներ կան ու ամեն ինչ իր հերթին է լինում: Մարդիկ շատ տարիներ ապրում են և այդ բոլոր օրերը նրանք պետք են շատ լավ անցկացնել, որովհետև ամեն ինչ իր ժամանակին է լինում գեղեցիկ: Լինում են օրեր, որ մարդիկ ինչ-որ բան են ցանկանում բայց իրենց իրավունք չեն տալիս անել այն և նրանք բաց են թողում այն ինչ, չեն արել և տուժում են, որովհետև հետո ժամանակ է լինում, որ ստիպում են իրեն անել այն ինչ, շուտ էին ցանկացել, բայց այդ ժամանակ արդեն ուշ է լինում:
Մի օր մի աղջիկ ցանկանում էր գնալ և իր մազերը գեղեցկացնել, շպարվել և այլն: Բայց նա շատ փոքր էր և նրա ծնողները թույլ չէին տալիս: Եվ մի օր երբ երեխան մնացել էր տանը մենակ, նա գնացել էր և արել էր այն ինչ նա ցանկանում էր: Հետո երբ ծնողները վերադարձան ջղայնացան և արգելեցին այդպիսի բաներ անել: Բայց աղջիկը չէր լսում և այդպես շարունակ նա անըհնդատ շպարվում էր: Եվ եկավ մի օր երբ նա արդեն մեծացել էր և նրա երեսը արդեն փոխվել էր, նա տգեղ էր դարձել և այդ օրվանից սկսաց նա սկսեց էլ չշպարվել և հասկացավ, որ ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:
306. Նախադասությունն այնպե´ս փոխիր, որ ընդգծված բառը փակագծում տրված ձևով լինի (նախադասության մյուս գոյականների ձևերը կարող ես փոխել):
       Վաղուց ի վեր դելֆինների  մասին հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ են պատմում: (դելֆիններից, հեքիաթներ)
Վաղուց ի վեր դելֆիններից զարմանահրաշ հեքիաթներ և պատմություններ են պատմում:
        Հունական լեգենդի մի դելֆինի մասին է պատմում, որն ամեն օր մի տղայի ծովածոցով տանում էր դպրոց ու հետ բերում: (լեգենդի, դելֆին, ծովածոցը(ն))
Ըստ հունական լեգենդի մի դելֆին ամեն օր մի տղայի տանում էր դպրոց ու հետ բերում ծովածոց:
        Նոր Զելանդիայում, Ծովակալության ծովածոցում, Պիլորուս Ջեկ անունով մի դելֆին երեսուն տարի շարունակ ուղեկցում էր նավերին, և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր մշակվել: (Նոր Զելանդիայի, անունը, պաշտպանությունը, օրենքով):
Նոր Զելանդիայի, Ծովակալության ծովածոցում, երեսուն տարի շարունակ նավերին մի դելֆին էր ուղեկցում, որի անունը Պիլորուս Ջեկ էր և նրա պաշտպանությունը պայմանավորված էր հատուկ մշակված օրենքով:
307. Ամենա և անգույն ածանցներով կազմված ածականների իմաստները համեմատի´ր. ո՞ր ածանցն է չափազանց շատի իմաստ հաղորդում, ո՞րը՝ ամենաշատի (նրանց հետ գործածված գոյականի ձևին էլ ուշադրությո´ւն դարձրու):
     Թանգարանում հնագույն գործիքներ են պահվում: Այդ դամբարանից գիտությանը հայտնի ամենահին գործիքները գտան:
Հնագույն-չափազանց իմաստ է արտահայտում, ամենահին
      Դժվարագույն խնդիր են տվել ինձ: Գրքի ամենադժվար խնդիրը սա է:
Դժվարագաույն-չափազանց իմաստ է արտահայտում, ամենադժվար
       Փոքրագույն ձկներ են լողում իմ ակվարիումում: Իմ ակվարիումի ամենափոքր ձուկն է սա:
Փոքրագույն-չափազանց իմաստ է արտահայտում, ամենափոքր
308. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Մեր ուսուցիչը մեզ հանձնարարել էր սովորել բանաստեղծության առաջին տունը:
Գյուղի տներում ապրում են ութսուներեք մարդ:
Մեր ուսուցիչը հայտարարել էր, որ հինգշաբթի այցելելու ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:
Նա տանը շատ լավ աշխատում էր:
Նրանք աշխատում էին առևտրի տանը:
309. Ընդգծված դերանունները փոխարինի´ր համապատասխան հոդերով (եթե պետք է՝ կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Ընկերդ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
    Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իմ ոտքով եկավ:
    Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
Ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սերունդն ու հարստությունը:
    Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
     Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Ծեր որսորդս կյանքում շատ բան եմ տեսել:
     Դուք՝ մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
 Շնորհալի տղաներդ, խոսքերդ դեռ չեք ասել:
      Քո սիրտը քա´ր է, քար:
Սիրտդ քա´ր է, քար:
      Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
Ձեռքներդ ընկնողին պրծում չկա:
310. Ընդգծված բառերը փոխի´ր՝ առանց նախադասության միտքը փոխելու:
Թանգարանի սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Թանգարանի սրահներից ամեն մեկում ցուցադրվող վեց տասնյակ առարկա կա:
    Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Դպրոցի յուրաքանչյուր դասարաններում տասնհինգ հատ սեղան է դրված:
    Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Ամբողջ երամում տասնհինգական կռունկ է:
     Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի: 
311. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:
Հնարավորություն ունենալ՝ ինչի՞: - աշխատանքի, խաղի, ուսման, հանգստի, գործելու, խաղալու, սովորելու, հանգստանամլու
Հնարավորություն ընձեռել (տալ)՝ ինչի՞: - աշխատանքի, խաղի, ուսման, հանգստի, գործելու, խաղալու, սովորելու, հանգստանամլու
Նպատակ ունենալ՝ ինչի՞: - աշխատանքի, ուսման, գործելու, սովորելու
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ (կարող ես շարունակել):
Հարցին պատասխանող բառը բայից առա՞ջ գրեցիր, թե՞ հետո: Ո՞ր դեպքում է բայից առաջ գրելն ավելի բարեհունչ:
312. Ընդգծված բառերն ու արտահայտությունները հոմանիշներով փոխարինիր այնպե´ս, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):          
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը գրավում էին ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ:Սակայն ճամփորդներին ամենից ավելի հրապուրում էր Նաբուգոդոնոսոր թագավորի մեծասքանչ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում զարմանահրաշ մի շինություն՝  կախովի այգիները: Թագավորը դրանք արարել էր իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոդ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զովին ու շողքին: Կնոջ տխրությունը նվազեցնելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս պարգևել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին նշանավոր կախովի պարտեզները: Հասարակ  մախկանացու համար պարտեզները մտնելը անհնարին էր. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր զարհուրելի պահակախումբը:Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք կատարյալ էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին. իզուր չէ, որ ընդգրկվել էին աշխարհի յոթ հրաշալիքների շարքում:
313. Նախադասություններն ըստ օրինակի փոխի´ր (ներգործակա´ն դարձրու):
          Օրինակ`Նա պարտվել էր մի հզոր թշնամուց:-
                             Մի հզոր թշնամի էր պարտության մատնել նրան:
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա ժպիտը գերեց նրա սիրտը: 
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել: 
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևը և քամին մաշել և հարթացրել էին քամուն:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Բարկ արևը խանձել էր արտերը:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը: 
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանը նրան տուգանել և դատապարտել է ազատազրկման: 
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից ու նրանց հետ հավասար աշխատեց:
Ընկերները նրան ութ տարի տղամարդ համարեցին, և իրենց հետ հավասար աշխատացրին: 
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Ալիքների և քամու երգը դյութել էր նրան:
Աղջիկը շրջապատված էր հետքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերների մեծ խումբ էր շրջապատել աղջկան: 
Ընկերս համերգի է հրավիրված:
Ընկերոջս համերգի են հրավիրել:
Վերջապես խոսքը տրվում է օրվա հերոսին:
Վերջապես խոսքը տվեցին օրվա հերոսին:  

314. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.
          ա) փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև,
Բոլոր բառերը ունե երկու արմատ իսկ կիսաշրջանաձև բառը ունի երեք արմատ:
            բ) սեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:
Բոլոր բառերում կան ա հոդակապը իսկ իսկույնևեթ բառում կա և հոդակապը:
            գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
Միայն հերարձակ բառն է, որ բարդ բառ է իսկ մյուս բառերը` պարզ, ածանցավոր
315. Հարցում արտահայտող բառերը փոխարինի´ր համապատասխան բառակապակցություններով:
          Հեռագիրը՝ ո՞ր, բերել էին գիշերը:
Հեռագիրը` ուղղարկված Գերմանիայից, բերել էին գիշերը:
            Ծաղիկը՝ ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Ծաղիկը` հիասքանչ և գեղեցիկ, դաշտում կարծես միակն էր:
            Աշունը շուկան լցրել է մրգերով՝ ինչպիսի՞:
Աշունը շուկան լցրել էր մրգերով` համեղ և քաղցրահամ:
          Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը՝ տխուր և անմեղ:
            Մի ժպիտ՝ ինչպիսի՞, թառել էր դեմքին:
Մի ժպիտ` գեղեցիկ և զվարթ, թառել որ դեմքին:
316. Հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով՝ բառակապակցություններ կազմի´ր:
          Դիմադրել՝ մտքին, ճնշմանը, հեռանալուն, առաջանալուն, մոռանալուն:
            Խուսափել՝ մտքից, ճնշմանից, հեռանալուց, առաջանալուց, մոռանալուց:
Միտք, ճնշում, հեռանալ, առաջանալ, մոռանալ (կարող ես շարունակել):

317. Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից, որովհետև գողություն եք արել:
Ութ տարի մնացի այդ երկրում, որպեսզի կրթություն ստանամ:
Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ, որ շորերը հագնի:
Նա ուժ հավաքեց, որ կարողանա իր վաղը հաղթահարի:
318. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
          Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար:
            Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:
            Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
             Խաղաղ գիշերվա մեջ, թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
            Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
319. Ընտանիքի վերաբերյալ հարցեր գրի´ր, տարբեր մարդկանց հետ հարցազրույց վարի´ր ու գրի´ առ (քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել):
-Բարև ձեզ
-Բարև ձեզ
-Կներկայանաք
-Ես Մերի Կարապետյան եմ
-Մերի ջան, կարող եմ քեզ մի քանի հարց ուղղել
-Այո, իհարկե
-Կպատմես քո մասին
-Այո, ես 13 տարեկան եմ, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում
-Սիրում ես քո դպրոցը
-Այո շատ եմ սիրում, քանի որ այս դպրոցում ես իննը տարի սովորել եմ:
-Լավ Մերի դու, սիրում ես քո ընտանիքը
-Այո, իհարկե սիրում եմ
-Իսկ դու քո կարծիքով, ինչպիսի ընտանիք ունես
-Իմ կարծիքով իմ ընտանիքը շատ լավ, բարի, ուրախ և համերաշխ ընտանիք է
-Իսկ ազատ ժամանակ ինչ եք անում ընտանիքով
-Դե եթե ազատ ենք լինում միասին գնում ենք զբոսնելու, գնում ենք տարբեր տեղեր
-Շատ լավ, Մերի ջան, հաջողություն, կհանդիպենք
-Լավ, հաջություն

320. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:
          Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լինի, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվի, տուգանվում է: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղել, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն: Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ է առել և սերնդից սերունդ փոխանցվել է: Այժմ ոչ ոք չի հիշում, թե ե´րբ և ի´նչ պատճառով է առաջացել այդ լավ սովորույթը:
            Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև պատժվում: Գյուղացիներից ո´վ էլ լիներ, եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին բռնվեր տուգանվում էր: Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք եղավ, որն արժանացավ պատժի: Բնակիչներն արդեն վարժվել են այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ չունեն:  Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց սկիզբ առել և սերնդից սերունդ փոխանցվել: Ոչ ոք չի հիշում, թե ե´րբ և ի´նչ պատճառով առաջացել այդ լավ սովորույթը:
321. Ըստ տրված տեղեկության, փոքրիկ պատմվածք գրի´ր (այդ մի քանի րոպեն կամ ժամը մանրամասն նկարագրի´ր՝ օվկիանոս, դեպի Հնդկաստան լողացող նավեր, երկարատև ուղևորության համար ուրա՞խ, թե՞ դրանից հոգնած նավաստիներ, նավապետ, թռչուններ և այլն, նրանց զրույցը հորինի´ր):
          Կոլոմոսն ինչպե՞ս է Ամերիկան հայտնագործել:
            Պատմաբանները դրա հետ կապված հետաքրքիր փաստ են հայտնաբերել: Պարզվում է, որ երբ իսպանական նավերի քարավանն անցնում էր օվկիանոսով, մայրամուտին դեպի հարավ-արևելք թռչող թութակների երամ երևաց: Փորձված վազագնացը հասկացավ, որ թռչունները գիշերելու են գնում, ուրեմն ցամաքը մոտ է: Նա փոխեց նավի ուղղությունը և հասավ Ամերիկա:
322. Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը (ամենաքիչը՝ տասը բառ) գտի´ր և ճշտի´ր:
            Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա:
Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի՝ հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի կենդանի էակ չկա:
            Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում, որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»:
            Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում:
            Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայություն է:
            Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
323. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի´ր եղիր, որ տեքստը պահպանվի):
          Հենրի Ռաուլինսոնը Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև երթևեկող անգլիական մի նավում նավաստի էր, որն ուշադիր ականջ էր դնում տախտակամածին նստած ուղևորների խոսակցությանը: Նրանք ամեն տեսակ տարօրինակ հրաշքներ էին պատմում արևելիք այն երկրների մասին, ուր գնում էին որպես վաճառականներ կամ պաշտոնյաներ: Այդ պատմություններն այնքան տպավորիչ էին, որ նա սկսեց երազել հեռավոր ճամփորդությունների ու արկածների մասին: Ծովային ծառայությունը հանկարծ դժնդակ գերություն թվաց, և նա որոշեց այդ գերությունից դուրս պրծնել լայնարձակ աշխարհ:
324. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառ կամ բառակապակցություն (բացահայտիչ) գրի´ր:
          Միքայելը՝ ո՞վ, երեկ մեր տանն էր:
            Տանտիրուհուց՝ ումի՞ց, հեռագիր էր ստացել:
            Տղան անհամբեր սպասում էր Սևուկի՝ ինչի՞ երևալուն:
            Մայրը որդուց՝ ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
            Քուռիկ Ջալալին արագ՜ մոտեցավ տիրոջը՝ ո՞ւմ:
          Հրազդանը՝ ի՞նչը, Երևանով է անցնում:
            Առավոտյան՝ ե՞րբ, իմացանք ցնցող լուրը:
            Պատմությունն իմացանք միայն հաջորդ օրը ՝ ե՞րբ:
          Այդ խորամանկը թաքնվել էր իմ սենյակում՝ որտե՞ղ:
325. Գրի´ր փոքրիկ պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝
          Լավություն արա´, գցի´ր ջուրը, մի օր դուրս կգա:
326. Տրված պարզ նախադասությունները բարդ դարձրո´ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն:
            Վագրը ծառի ետևից մռնչաց: (ի՞նչ պատճառով)
            Նավակը մյուս ափին էր կանգնած: (ի՞նչ պատճառով)
            Ինքն էլ իր ասածին չի հավատում: (ինչո՞ւ)
            Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ: (ինչո՞ւ)
327. Նայի´ր օրինակին և ընդգծված բառակապակցությունը փախարինի´ր որպես … կամ իբրև … կաղապարներով: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:
          Օրինակ՝ Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: -
1.      Որպես կոշիկի դատարկ տուփ, տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
2.      Տունը, որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
3.      Տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա՝ որպես կոշիկի դատարկ տուփ:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:
Քարացած ալիքների նման բարձր խոտը թրթռում էր քամուն ներդաշնակ:
Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
328. Որտեղ անհրաժեշտ է՝ ը գրի´ր.
          անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի, ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:
329. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
330. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր, Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:
          Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ):
            Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
            Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
            Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ):
            Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
            Կրթության նախարարությունը, դրությունը շտկելու նպատակով, պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
331. Նախադասություններով ցո´ւյց տուր, թե ի´նչ կարող են նշանակել այս բառերը.
          կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:
332. Տրված բառերի բոլոր հոմանիշները գրի´ր՝ ըստ իմաստների սաստկության:
          Օրինակ՝ կռվել – գզվել, վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
            Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:
333. Փակագծում նախադասություն գրի´ր, որ՝
          ա) լրացուցիչ տեղեկություն հայտնի,
          բ) վերաբերմունք արտահայտի:
«Շունն ու կատուն» (…..) Հ. Թումանյանն է գրել:
Ընկերը (…..) դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:
Ժպտալով հեռացավ պատուհանից (…..) ու նորից ձեռքն առավ գիրքը:
Պարտավոր ես արքայադստերը զվարճացնել (…..), որ գլուխդ չթռչի, և վերջ:
334. Սխալները գտի´ր և ճշտի´ր:
          Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում: Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրապարակելու համար:
            Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
            Իրար ետևից յոթանասունհինգ բառեր թելադրվեց:
            Այդ բժշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
            Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
            Երգիչներից ամեն մեկը հինգական երգ կատարեց:
            Դրածդ ակնոցները քեզ սազում են:
335. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ երկու բառ կազմի և´ նախածանցի հետ, և´ վերջածանցի:
          Ապ … իք, ընդ … որդ, ընդ … ային, ստոր … իչ, հակա … իկ, մերա … ույք, դժ … եղ, արտ … ային, տար … ելի, համ … ել:
336. Բառակապակցություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող բառերը գոյականներով փոխարինելով:
          Պատրաստ լինել՝ ինչի՞(ն):
            Պատրաստվել՝ ինչի՞(ն):
          Կռիվ, հաշտություն, ձեռք մեկնել, փոխել, քննարկել, դիմագրավել (կարող ես շարունակել):
337. Տեքստը գրավոր փոխադրի´ր՝ ուրիշի ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
          Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
            - Օ՜, ահա և երկրպագու հայտնվեց,- հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով, բացականչեց նա:
            Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են. «Հավանաբար, բոլորն էլ ինձնով հիացած են»:
            - Բարի օր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ի՜նչ հետաքրքիր գլխարկ ունեք:
            - Սա նրա համար է, որ գլուխ տամ,- բացատրեց փառասերը,- գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար, այստեղ ոչ ոք չի գալիս:
            - Ահա թե ինչ,- շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:
            - Հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:
            Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ:
            «Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ»,- մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց:
            Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
            - Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկը ընկնի,- հարցրեց նա:
            Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են:
            - Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա:
            - Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
            - Երկրպագել նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստ ու խելոքը:
            - Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
            - Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար, միևնույն է, հիացիր ինձանով:
            - Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:
            Եվ նա փառասերի մոտից փախավ:
            «Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են», - պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:
338. Տրված պարզ նախադասությունները բարդացրո´ւ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն:
            Ջրհորից սառը ջուր կհանենք: (ո՞ր դեպքում)
            Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (ո՞ր դեպքում, կամ ի՞նչ պայմանով)
            Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելը, իրոք, հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում)
            Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (ինչո՞ւ, ինչի՞ համար)
339. Փակագծերում տրված բառը (բայը) պահանջված ձևով գրի´ր, հետո Ա և Բ տեքստերում գրածդ բայաձևերը համեմատի´ր:
          Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձեր անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
            Բ. ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձեր անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

340. Սխալները գտի´ր.


          ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի´ր,
          բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի´ր:
     Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա երեք օր աշխատել եմ:
-         Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:









Հայոց լեզու, գրականություն 8, 7



Հայոց լեզու, գրականություն

Գրաբարյան տեքստ




Գրաբարյան օլիմպիադա

I. Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:

Առաջադրանքներ.
  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
Յապառաժի-Հապառաժի, յերկիր- Հե  - ձայնավորից առաջ բառասկզբում Յ-ն կարդացվում է Հ:
Հարիւր-Հարյուր- (իւ-յու է կարդացվում)
Միոյ-միո (գրաբարում բառավերջի Յ-ն Ո-ից հետո չի կարդացվում)

  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն:
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս է և հափշտակում նրա սրտում սերմանվածը: Հապառաժի վրա սերմանվեց այն է, որ երբ լսում է խոսքը իսկույն ուրախությամբ  ընդունում, բայց քանի որ ինքն իր մեջ արմատներ չունի, կորչում է: Փշերի մեջ սերմանվեց այն է, որ լսում է խոսքը, բայց աշխարհիս հոգսը և հարստությունը խեղդում են խոսքը և սա լինում է անպտուղ: Լավ հողի մեջ սերմանվեց այն է, երբ լսում է խոսքը հասկանում է, պտուղ է տալիս:
  • Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:

«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:

2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:

3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո  յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:

4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.

3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո  յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:

Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:

Տուր ինձ իմաստություն՝ բարին խորհելու, խոսելու և գործելու միշտ քո առաջ. փրկի ինձ չար խորհուրդներից և գործերից:

Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր

«Տուր ինձ իմաստություն՝ բարին խորհելու, խոսելու և գործելու համար», եթե օրդ սկսում ես բարությամբ, բարի են մտքերը, գործերը, ապա աշխարհը, մարդիկ դառնում են քեզ համար բարի:        

Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:

Ձայնագրություն- https://soundcloud.com/margarit-harutyunyan-2/023a



Վերլուծություն «Հոգևոր Հայաստան»

Վահան Տերյանի ժամանակ էլ հայկական հարցը տանջում էր բոլորինտանջում էր հենց իրեն:Մտավորականությունը անհանգստացած էրելք էր փնտրում:

Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելուպետք է հավատալպետք է հուսալ լիասիրտ,պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտելոր այժմ վերջնական կերպով լուծվիայդ արյունլվիկ հարցը:

Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքըդա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշենազգակառույցգործի

Կարծում էին՝ թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցըՀարցը հայությանֆիզիկականի մասին չէայլ նրա ամբողջ ապագայինրա կուլտուրական ստացվածքներինրա հոգեկանինքնության մասինմտածում էր մտավորականությունը

Տերյանին անհանգստացնում էր հայ բուրժուազիայի եւ մանավանդ բուրժուական ինտելիգենցիայի բռնած դիրքը:Նրանք ուզում էին մի հարվածով լուծել այդ հարցըՏերյանին շատ էր բարկացնում նրանց բռնած դիրքը.

Նրա՝ այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդՆա միանգամայն անտեղյակ էայդ կուլտուրայի գլխավոր գործոններին – լեզվինգրականությանըարվեստին – այն ամենինինչ մի ազգիկուլտուրան բնորոշող հատկանիշներն են կազմում:

Նա ոչ միայն անտեղյակ էայլ կամք անգամ չունի տեղյակ լինելուավելին կասեմարհամարհում է այդ ամենը:

Նրանք արդարանում էին՝ ասելովոր մենք  «փոքր ազգ ենք», և ցանկանում էինոր  «Հայաստանն ազատվի»:Տերյանը օրինակներ է բերում և ապացուցումոր այդպես չէՀայոց հարցը կլուծվի միայն Հոգևոր Հայաստանունենալով:

Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում եսՀոգեւոր Հայաստան ասելովԴա այն կուլտուրան էայն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն էորի գալունմենք կուզեինք հավատալ:

Բացի արտաքին արգելքները հաղթահարելուցամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդանդադար պիտի ստեղծի այն արժեքներըորոնք նրա ինքնության առհավատչյաներն ենՊիտի խրախուսելնկարիչներինգրողներինկոմպոզիտորներինարվեստագետներին և պիտի ոչ թե դպրոցի շենք կառուցելայլ նորդասագրքերծրագրեր ստեղծելայնինչ-որ մեր կրթահամալիրն է անում:

Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջումանթիվ կյանքերի տոկունհավատ եւ գիտակցությունանարյունբայց ազնիվգուցե ավելի դժվարավելի ահավոր զոհաբերումքան արյունիզոհաբերումըՄեր ուսուցիչներն էլ ոչինչ չեն խնայում /ջանքժամանակհամբերությունմեզ սովորեցնելու,Հոգևոր Հայաստանի քաղաքացի դարձնելու համար:




Առցանց արձագանք

Ես ընդհանուր առմամբ գոհ եմ, որ իմ աղջիկը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս դպրոցը իմ երեխային տվել է ազատ մտածելու, ստեղծագործելու հնարավորություն: Ինչպես նաև ինքնակրթությամբ զբաղվելու ունակություն: Սակայն կցանկանայի, որ համակարգչային ուսուցման մեթոդիկան իր մեջ պարունակեր նաև ձեռքի աշխատանք: Այսինքն՝ երեխաները նաև աշխատեին տետր, գրիչներով, գրքերով: 




Տերյանական ընթերցումներ:
Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները հուզիչ, տխուր բանաստեղծություններ են: Այդ բանաստեղծությունները մռայլ, ձանձրալի, խաղաղ, թեթև և սիրո մասին են, զգացողություններ են արտահայտում: Բանաստեղծությունների մեջ կան մենակության, թախծի զգացումներ, գարնան կարոտ և աշնանային գույներ: Մյուս երկու ժողովածուների բանաստեղծությունների քնարական հերոսները անհանգիստ են, բողոքող են, նկարագրվում է քնարական հերոսի տխուր զգացմունքները, նրա տրամադրությունը: Երեք ժողովածուների բանաստեղծությունների նմանությունը այն է, որ բոլոր բանաստեղծությունների մեջ կան տխրության հատկանիշներ և տխրության, սպասողական զգացմունքներ: Բոլոր ժողովածուներում մարդն է՝ իր ներաաշխարհով, զգացողություններով, իր տրամադրությամբ:  


Ամանորյա իրական նվեր — ստեղծագործական աշխատանք:

Ինձ համար ամանորյա իրական նվերը երջանկությունն է: Ես կարծում եմ, որ բոլոր մարդկանց տանը Նոր տարվա գիշերը միշտ շատ ուրախ է անցնում, ակնկալիքներով լի. դա նրանից է, որ կողքիդ կա ընտանիքը, հարազատները: Շուրջդ փայլեր են, վառվռուն լույսեր են, բոլորը պարում են, երաժշտություն է միացրած, երգում են, ուրախանում են: Ինձ համար դա է ամանորյա նվերը, որ ընտանիքդ միշտ քո կողքին է: Եթե ես ամանորյա նվեր չստանամ, ես չեմ տխրի, որովհետև իմ երջանկությունը, հպարտությունը իմ ընտանիքն է, շրջապատը: Ես միշտ ամանորյա իրական նվեր եմ պարգևում ծնողներիս ուրախացնելով նրանց, որովհետև նրանք ինձ համար ամեն ինչ արել են, հոգ են տարել իմ մասին և եթե նրանք երջանիկ են լինում, ես շատ եմ ուրախանում, որովհետև հասկանում եմ, որ նրանք իրենց լավ են զգում:




Ես կառուցում եմ

Ես սիրում եմ կառուցել և ստեղծել շատ բաներ: Ես ստեղծում եմ իմ կյանքը, իմ աշխարհը: Ստեղծում եմ իմ շրջապատը, իմ մտքերը, բնավորությունը: Ես ստեղծում եմ այն, ինչ ինձ պետք է, հարկավոր է: Վանահայրը, կառուցել ասելով, նկատի ուներ զարգացնել հոգևոր մտածողությունը, այլ ոչ թե կատարել շինարարական գործեր, շենքեր կառուցել: Եթե շատ վաղուց մարդիկ չկառուցեին, չաշխատեին՝ հիմա շենքեր, կառույցներ, շրջապատ, բնություն չէր լինի, կլիներ կյանք, բայց ոչ այս աստիճանի զարգացած: Այսինքն՝ ամեն ինչ մարդուց է գալիս և իր աշխատասիրությունից, ով աշխատասեր է, նա միշտ աշխատում է, կառուցում և ստեղծում է նոր բաներ:




Մուշեղ Գալշոյան՝ Ծիրանի ծառ 

Մուշեղ Գալշոյանի ,,Ծիրանի ծառ,, պատմվածաշարն ամբողջությամբ,առանձնացնել դուր եկած պատմվածքըգրել դրա մասին՝ ինչու է դուր եկելԿոմիտասն ի՞նչ լույսի տակ է երևում այդ պատմվածքումթողարկել բլոգում:  

Մուշեղ Գալշոյանի՝ ,,Ծիրանի ծառ,, պատմվածաշարից ինձ դուր եկավ «Մաղթանք» պատմվածքըՊատմվածքում Կոմիտասի ընկերոջը մայրը նամակ է ուղարկումև երբ Կոմիտասը կարդում է նամակը, շատ է տխրում և հիշում է իր տատիկին՝ ՄարեինՆա իր մորը չի հիշումբայց իր համար մայրը և տատը նույն դեմքն ու ձայնն ունեինԿոմիտասը շատ լավ երգում էր և եթե այդ նամակը Կոմիտասին ուղարկված լիներԿոմիտասը երգի ձևով կարձագանքեր՝ մաղթանք կուղարկերՆաև նա կարոտում էր իր ընկերներինովքեր գտնվում էին ՍբԹեոդոս վանքումԱյսինքն` այս պատմվածքը կարոտի մասին էԻնձ համար Կոմիտասը այս պատմվածքում կարոտով և տխրությամբ լցված մի մարդ էր:


Արձակուրդային մտորումներ

Այս տարի ես իմ ընտանիքի հետ գնացել եմ Վրաստան` քաղաք Կոբուլետի: Գնացել ենք հանգստանալու Սև ծովի ափին: Այնտեղ շատ լավ էր, մենք ամեն օր գնում և լողում էինք, իսկ երեկոյան՝ զբոսնում: Եվ մի օր մենք գնացինք Բաթումի` բուսաբանական այգի: Սովորեցի տարբեր տեսակի բույսերի, ծաղիկների, ծառերի մասին: Շատ գեղեցիկ բնություն էր, բույսերի հոտը բուրավետ էր, շատ անուշ էր, ես հիանում էի այդ գեղեցկությամբ: Նաև գնացինք Բաթումիի երգող շատրվանների մոտ, շատ գեղեցիկ էին շատրվանները: Հետո գնացինք Կոբուլետիի Ցինցինատելլան: Մի լա՜վ զվարճացանք և վերադարձանք տուն: Վրացիներին ես շատ հավանեցի՝ իրենց լեզուն շատ հետաքրքիր լեզու է: Նաև ես այնտեղ ընկերուհիներ ձեռքբերեցի: 13 օր մնացինք այնտեղ, վայելեցինք մեր հանգիստը և վերադարձանք Հայաստան:

Իմ աշխարհը ստեղծում են իմ մտքերը

Ես միշտ լավի մասին եմ մտածում: Վատ բաների մասին աշխատում եմ չմտածել: Բնությունը գեղեցիկ եմ տեսնում՝ ծաղիկները, ծաղիկների անուշ բույրը, ծառերը, խոտերը, սիրում եմ բնության երևույթները՝ ջրի կաթիլները, թեթև քամին, ծիածանը, արևը: Մարդկանց հարգում եմ, սիրում եմ: Ընկերուհիներիս շատ եմ հավանում և միշտ նրանց օգնում եմ ամեն հարցում: Շատ լավ կարծիք ունեմ ընկերուհիներիս մասին: Վատ և չար մարդկանց չեմ սիրում: Ունեմ շատ լավ և երջանիկ ընտանիք, ընտանիքիս շատ եմ սիրում, ունեմ շատ լավ շրջապատ, պարի եմ գնում: Եվ այստեղից ես հասկանում եմ, որ իմ աշխարհը ստեղծում են իմ մտքերը և այդ է պատճառը, որ սիրում եմ իմ աշխարհը:

Սահակ Պարթև



Հիսուսի առակներ

Բարի սամարացին


30 Այս հարցի վրա Հիսուսն ասաց.-

Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում։ Ճանապարհին ընկավ ավազակների ձեռքը, որոնք կողոպտելով մերկացրին նրան, վիրավորեցին և կիսամեռ վիճակում թողեցին ու գնացին։ 31 Այնպես պատահեց, որ մի քահանա էր անցնում նույն ճանապարհով։ Սա տեսավ վիրավորին, բայց ճանապարհը շեղելով՝ անցավ գնաց։ 32 Նույնպես և մի ղևտացի, նույն տեղով անցնելիս, տեսավ վիրավորին և ինքն էլ շրջանցեց, գնաց։ 33 Բայց մի սամարացի, որ այդ տեղով էր անցնում, տեսավ վիրավորին ու գթաց։ 34 Մոտեցավ նրան և փաթաթեց վերքերը՝ դրանց վրա ձեթ ու գինի լցնելով։ Ապա դրեց իր գրաստի վրա, տարավ մի պանդոկ ու խնամեց նրան։ 35 Հաջորդ օրը, երբ մեկնելու էր պանդոկից, երկու արծաթ դահեկան տվեց պանդոկի տիրոջը և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ ծախս որ անես նրա վրա, մյուս անգամ գալուս կվճարեմ»։



36 Հետո Հիսուսը հարցրեց.
-Արդ, քո կարծիքով, այդ երեքից ո՞ր մեկը եղավ ավազակների ձեռքն ընկնողի ընկերը։
37 Օրենքի ուսուցիչն ասաց.
-Նա, ով հոգատար եղավ նրա հանդեպ։
Հիսուսն ասաց.
-Գնա՛ և դո՛ւ էլ նույնն արա։

Նրա ասելիքը այն է, որ պետք է գթասիրտ լինել, բարի և կարիքավոր մարդկանց օգնության ձեռք մեկնել: 

Սերմնացանի առակը

(Մր 4.1-9, Ղկ 8.4-8)

3 Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
4 - Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ 5 Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. 6 բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ 7 Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ 8 Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Նա ուզում էր ասել, որ սերմը պետք է լավ տեղ աճեցնել, որպեսզի այն պտուղ տա: 

Անմիտ մեծահարուստը

16 Հիսուսը նրանց մի առակ էլ պատմեց և ասաց.

-Հարուստ մի մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին։ 17 Նա մտածում էր և ասում. «Ի՞նչ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս մեջ տեղ չմնաց։ 18 Այո՛, գիտեմ, թե ի՛նչ պետք է անեմ. կքանդեմ շտեմարաններս, ավելի ընդարձակները կշինեմ և այնտեղ կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը։ 19 Ապա ինքս ինձ կասեմ. "Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր"»։ 20 Բայց Աստված ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու են քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը»։
21 Եվ Հիսուսը եզրակացրեց.
-Նույնն է բոլոր նրանց պարագան, ովքեր միայն իրենց համար են հարստություն դիզում, փոխանակ հարստանալու Աստծու աչքին։

Մարդ չպետք է  մտածի միայն հարստություն կուտակելու մասին, քանի որ կյանքը ամվերջ չէ:

Երեք հացով օգնող բարեկամը

5 Եվ ապա շարունակեց.

-Ենթադրենք, որ ձեզնից մեկը մի բարեկամ ունի, որին դիմում է գիշերվա ուշ ժամին և ասում. «Բարեկա՛մ, ինձ երեք հաց փոխ տուր, 6 որովհետև մի ճանապարհորդ բարեկամ է իջևանել իմ տանը, և ես նրա առաջ դնելու բան չունեմ»։ 7 Իսկ նա ներսից պատասխանում է՝ ասելով. «Նեղություն մի՛ պատճառիր ինձ, դռներն արդեն փակել եմ, և երեխաներս մոտս, անկողնում են. չեմ կարող վեր կենալ և քեզ հաց տալ»։ 8 Վստա՛հ եղեք, որ եթե նույնիսկ ի սեր բարեկամության նա վեր չկենա և չտա նրա ուզածը, սակայն թախանձանքներին տեղի տալով՝ կկատարի նրա խնդրանքը։ 9 Ես էլ ասում եմ ձեզ. խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. 10 որովհետև ով խնդրում է՝ ստանում է, ով փնտրում է՝ գտնում է, ով բախում է՝ դուռը բացվում է նրա առաջ։
11 Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին երբ ձուկ ուզի, ձկան փոխարեն օձ տա նրան, 12 և կամ երբ որդին ձու խնդրի, կարիճ տա նրան։ 13 Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին լավ պարգևներ տալ, ձեր երկնավոր Հայրը որքա՜ն ավելի լավ մի պարգև՝ Սուրբ Հոգին կտա նրանց, որոնք դիմում են իրեն։

Եթե օգնություն խնդրես մեկից, թակես նրա դուռը, ապա անպայման դուռ կբացվի քո առջև, քեզ կոգնեն: 

Ժայռի վրա կառուցել տունը

(Մտ 7.24-27)

47 Ով որ ինձ մոտ է գալիս և իմ խոսքերը լսելով՝ գործադրում է դրանք, ձեզ ասեմ, թե նա ում է նման։ 48 Նման է այն մարդուն, որ տուն կառուցելու համար հողը խորն է փորում և հիմքը հաստատում ժայռի վրա։ Երբ գետը, հեղեղներից հորդելով, զարկի այդ տանը, չի կարողանա խախտել այն. որովհետև տան հիմքը ժայռի վրա է հաստատված։ 49 Իսկ ով լսում է իմ խոսքերը, բայց չի գործադրում դրանք, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է կառուցում. երբ գետը զարկում է դրան, այն իսկույն քանդվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։

Մարդ պետք է հավատա Աստծուն և կատարի նրա ասածները:




Աղայան-Թումանյան

Ես հասկացա, որ Հովհաննես Թումանյանը և Ղազարոս Աղայանը մտերիմ ընկերներ են եղել, իրար շատ են սիրել, նրանք շատ կապված են եղել: Իրար օգնել են ամեն մի հարցում: Նրանք իրար դիմել են 《Ասլան ապերն ու Ասլան բալան》, և իրար հետ խոսել են բառբառով` Ղազարոս Աղայանը արարատյան բատբառով, իսկ Հովհաննես Թումանյանը լոռու բառաբառով: Ղազարոս Աղայանի կինը և Հովհաննես Թումանյանի կինը նույնպես մտերիմ ընկերուհիներ են եղել: Ինձ շատ դուր է գալիս իրենց մտերմությունը: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանիքիների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: Ղ. Աղայանը կապը գյուղից չէր կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Իսկ վերջում երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...


Իմ բարձունքը

Ինձ համար բարձունքը իմ ապագան է, թե ես ապագայում ինչերի եմ հասնելու: Շատ բարձունքներ եմ հաղթահարելու: Ես ձգտում եմ, որ միշտ խելացի լինեմ, երբեք չտխրեմ, ընտանիքիս անդամները միշտ երջանիկ լինեն: Ես կարողանում եմ իմ բարձունքները հեշտ հաղթահարել, բայց լինում են բարձունքներ, որ դժվարությամբ եմ հաղթահարում: Հուսով եմ, որ երբ մեծ հասակում շատ հաջողությունների կհասնեմ, իմ երազանքները կկատարվեն, ինքս կհաղթահարեմ իմ դժվարությունները: Իմ բարձունքը կարող են լինել իմ երազանքները, իմ ձգտումները, որ երբ ես ինչ-որ բան ձգտում եմ, փորձում եմ այնպես անել, որ իմ երազանքը կատարվի: 



Լեոնիդ Ենգիբարյան





Եղիշե Չարենց «Գազել»






Հովհաննես Թումանյան քառյակներ







Վահան Տերյան

Լրացուցիչ առաջադրանք
1.Բլոգներում հավաքել ,,Իմ ընթերցած Տերյանը,, խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով).
  • ամենահուզիչ բանաստեղծությունը
«Իմ գերեզմանին դուք չմոտենաք» բանաստեղծությունը շատ հուզիչ է: Քնարական հերոսը ուզում էր, որ իր գերեզմանի տեղը չիմանան, իրեն չհիշեն: Նա ուզում էր լռություն, ուզում էր լինել միայն իր հետ:
  • ամենապայծառ բանաստեղծությունը
Վահան Տերյանը, պայծառ բանաստեղծություն չուներ: Նրա բոլոր բանասատեղծությունները տխրության մասին է:  
  • ամենաձանձրալի բանաստեղծությունը
«Աշուն» բանաստեղծության մեջ տխրություն է, բայց ձանձրալի տխրություն: Ամբողջ բանաստեղծության մեջ դալուկ դաշտեր, մերկ անտառ, ոչ մի պայծառություն, հեկեկանք էր: Ընդամենը մի պուճուր լույս էր, որը չէր օգնում: Հերոսը վերադարձի ճանապարհ չէր գտնում:
  • ամենաթեթև բանաստեղծությունը
«Տխրություն» բանաստեղծության մեջ  քնքուշ մութը, մեղմիկ շոյելը, իրիկնաժամին թփերն օրորող հովը, մեղմ շշնջոցը, նիրհող դաշտերը բանաստեղծությունը դարձնում են թեթև, խաղաղ:
  • ամենամռայլ բանաստեղծությունը
Ամենամռայլ բանաստեղծությունը «Աշնան երգ» բանսաստեղծությունն է, որտեղ գույները մռայլ են, ցուրտ է՝ ցրտահար, հողմավար: Քնարական հերոսի տրամադրությունը մռայլ է, նա հուսալքված է: Բանաստեղծություն տխուր է:  
  • ամենառոմանտիկ բանաստեղծությունը
Ամենառոմանտիկ բանաստեղծությունը «Անծանոթ աղջկան»բանաստեղծությունն է: Բանաստեղծության տողերը շատ ռոմանտիկ են: Բանաստեղծությունը սիրո մասին է:
  • ամենալացկան բանաստեղծությունը
«Որպես ծաղիկն է անխոս գունատվում», որտեղ քնարական հերոսը թաքցնում է իր սերը, որպեսզի ցավ չպատճառի իր սիրած էակին: Ուզում է, որ նա միշտ ժպտա և չիմանա իր տանջանքի, հոգու ցավի մասին:
  • ամենախաղաղ բանաստեղծությունը
«Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում» բանաստեղծության մեջ խաղաղություն է, խաղաղ բնության պատկեր է: Երեկո է, մութը հյուսում է տրտմության ժանյակ, ծաղիկներն անուշ բույր են բուրվառում, լուռ է շուրջը: Հերոսը երազում է:



Հանս Քրիստիան Անդերսեն <<Թիթեռնիկը>>

Առաջադրանք

Բնութագիրը Թիթեռնիկին

1. Թիթեռնիկը շատ գեղեցիկ էր, բարի էր, նա շատ էր սիրում ծաղիկներին, բարեհամբույր էր, սիրալիր էր, նա տարբերվում էր մյուսներից, որովհետև նա համեստ, աշխատասեր և մեծ աղջիկներ էր փնտրում:

2. Կարո՞ղ ես ասել՝ վերջին պահին՝ պատին գամված, ունե՞ր Թիթեռնիկը փրկության ելք, ճանապարհ. ո՞րն էր:

Իմ կարծիքով փրկության ելք չկար, որովհետև արդեն ցրտել էր եղանակը, և նա չէր կարող թռչել, համ էլ արդեն նա հոգնել էր ամուսնության մասին մտածելուց:

3. Իմ մեջ էլ կա թիթեռնիկ — գրիր քո մասին:
Իմ մեջ չկա թիթեռնիկ:



Առաջադրանք

Առաջին քառատողի

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ … շարունակիր այս շարքը՝ է՞լ ինչ:

Քամի, փոթորիկ, տերևաթափ, կայծակ, գույնզգույն տերևներ, մերկ ծառեր, մառախուղ, ձյունախառն անձրև, տխրություն, ցուրտ, թախիծ,

Ինչքան հնարավոր է շատ բառեր փոխարինիր հոմանիշներով՝ պահպանելով չափածոն:

Թախիծ-վիշտ, տխրություն, ցավ Անհուն-խոր, անծայիր, անվերջ, անեզր Տխրանք-տխրություն Հեզ-մեղմ, թույլ, քնքուշ, նուրբ, հնազանդ Կրկին թոն, մառախուղ ու թուխպ, Տխրություն անեզր, վիշտ հնազանդ, Աշուն, քեզ ինչ նրբությամբ, Ինչ բառերով երգեմ քեզ

Առաջադրանք երկրորդ քառատողի
Աշունը ի՞նչ մեղմ խոսքեր է շշնջում մարդկանց ականջին
Մի տխրիր, կանցնեն մռայլ օրերը, երջանիկ եղիր:

Առաջադրանք երրորդ քառատողի
Եթե դողդոջուն տերևները հարազատ են հոգուն, ուրեմն քնարական հերոսն ի՞նչ տրամադրություն ունի:
Իմ կարծիքով բանաստեղծության հերոսը տխուր տրամադրություն ունի: Նա աշնանային տրամադրություն ունի, հիասթափված է, նեղացած: Թախծոտ է, դրա համար էլ գովերգում է աշունը:
Առաջադրանք չորրորդ քառատողի
Քնարական հերոսը ի՞նչ տրամադրությամբ երգեց աշուն. դուրս գրիր մակդիրները և դրանց օգնությամբ հիմնավորիր:
Անհուն թախիծ, հեզ տխրանք, դողդոջուն թփեր, գեգնահար խոտեր, թախծալի երգ, քաղցր բաղձալի աշուն ոսկի հողմավար տերևներ, գոհար արցունքներ, խոնարհ վհատություն, Բանաստեղծության հերոսը տխուր է ինչպես աշունը: Տխուր է, բայց բարի է: Բարի քնքշությամբ գովում է աշնանը: Վհատ է, բայց չի բողոքում, հանգիստ է և գեղեցիկ խոսքերով է դիմում աշնանը:
Ստեղծագործական աշխատանք
Ինքդ փորձիր «երգել» աշուն՝ օգտագործելով տրամադրություն և գույն հաղորդող մակդիրներ:
Սիրում եմ քեզ աշուն, քո գույնզգույն տերևների խշշոցը: Սիրում եմ խաղալ քո տերևներով, պատկերներ պատրաստել: Չեմ սիրում քո ցուրտը` մռայլ, խոնավ: Սիրում եմ քո քամու օրորը, նարնջագույն տերևների պարը և անձրևը: Աշուն դու շատ հարուստ ես գույնզգույն տերևներով և շատ գեղեցիկ ես: Սիրում եմ աշնանային անտառը, մոծակների բզզոցը, ծաղիկների բույրը, անտառի հոտը:





Ձմեռային նախագիծ

Ես տոնածառ եմ

Ես տոնածառ եմ, և շատ գեղեցիկ եմ: Բոլորը շատ են ինձ հավանում: Երբ գալիս է Ամանորը, ես բոլոր մարդկանց տանը հայտնվում եմ: Բոլոր երեխաները սկսում են ինձ զարդարել՝ մարմնիս վրա կախում են գունզգույն խաղալիքներ: Հետո տարբեր գույների լույսեր են ամրացնում իմ վրա, փայլեր եմ դնում: Երբ, որ երեխաները ինձ զարդարում են, սկսում են իմ մասին երգեր երգել: Երբ ես հայտնվում եմ հրապարակում սկսում եմ մրսել, բայց, որ մարդիկ զարդարում են ինձ տաքանում եմ և բոլորի ուշադրության կենտրոնում եմ: Հետո երբ երեխաները սկսում են խաղալիքները ման գալ, միշտ ձմեռ պապիկը խաղալիքները դնում է իմ ոտքերի մոտ, որ երեխաները միանգամից գտնեն: Ես նոր տարվա վերջ մնում եմ բոլոր մարդկանց տները, կենտրոնական տեղերում բայց երբ նոր տարին վերջանում է ինձ բոլորը հավաքում են և ես շատ եմ տխրում: Բայց ես գիտեմ, որ կանցնի մեկ տարի և կրկին ես կհայտնվեմ ու կզարդարեմ ամեն տուն, կլինեմ ամենուր:


Ուսուցչի օր

Իմ հայրիկը ուզում է, որ ուսուցիչները ինձ սովորեցնեն տարբերել, թե որն է չարն ու բարին, ինչ է ընկերությունը, ով է իսկական անկեղծ ընկերը, և ինչպես կարելի է ընկերություն անել բոլոր դասընկերների հետ: Նա ուզում է, որ իմ մեջ սերմանեն հետաքրքրություն դեպի գիրքը, գրականությունը, արվեստը, սովորեցնեն աշխատասիրություն, ձգտում՝ հասնելու ավելիին, քան ես կարող եմ պատկերացնել: Անեն ամեն ինչ, որ ես սիրեմ իմ դպրոցը, ուսուցիչներին, սովորեցնեն հմտություններ զբաղվելու ինքնակրթությամբ, հնարավորություն տան ինձ ստեղծագործելու, երազելու, գնահատելու արժեքները, ինքնահաստատվելու, և վերջապես պարծենալու, որ սովորում եմ ամենապայծառ ու լուսավոր կրթահամալիրում:



Լրացուցիչ առաջադրանք
Առաջին երկու բանաստեղծությունները սովորել անգիր:
  Կազմել բանաստեղծությունների աշնանային ժողովածու (տարբեր հեղինակներից (Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ) ձեզ դուր եկած աշնանային բանաստեղծությունները հավաքել բլոգում՝ յուրաքանչյուրի մասին խոսելով երկու-երեք նախադասությամբ):
Հովհաննես Թումանյան <<Աշուն>>

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը, որովհետև այստեղ շատ գեղեցիկ էր նկարագրված աշնան գալը: Աշունը գալիս է դեղնած դաշտերով, գունավոր անտառով, մեգ քամիով, դեղին տերևներով և այլ գեղեցիկ բաներով:

Ավետիք Իսահակյան <<Աշո’ւն է, քամի>>

Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, -
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից…
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ…
Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը հատկապես աշնան գեղեցիկ նկարագրությունները, այն մասն եմ հավանել երբ ասում է .

Աշո’ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան… 


Համո Սահյան <<ՄԻ ԲՈՒՌ ԱՇՈՒՆ ԲԵՐԵՔ >>

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…
Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը, որովհետև պատկերները շատ գեղեցիկ են: Շատ մակդիրներ կան՝ դեղին փոթորիկ, թափուր սիրտ, խնկի ծուխ:

Վահագն Դավթյան <<Երազիս մեջ այսօր>>

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ԱՅՍՕՐ

     Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
     Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր...
     Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
     Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

     Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
     Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
     Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
     Ամենալավ աղջիկն այս աշխարհի


     Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
     ՈՒ չեր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
     Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
     Ես անծանոթ էի խանդի ցավին:

     Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
     Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
     Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
     ՈՒխտավորի սիրով ու սրբությամբ:

     ՈՒրախ լալիս էին առուները հորդած,
     Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում...
     ... Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
     ՈՒ անձրևն էր լալիս մեղմ ու տխուր...

Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը՝ անձրևն էր գալիս մեղմ ու տխուր, ուրախ լալիս էին առուները հորդած: 


Եղիշե Չարենց-  <<Զարմանալի աշուն>>
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր...

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...

Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը: 


Հովհաննես Շիրազ 

Սոսափում է ու սիրով սարն է ելնում իմ սոսին,
Սոսին՝ իմ սեգ հարսի պես՝ լուսնի ոսկե կուժն ուսին,
Ու ես շորորն եմ հիշում իմ շուշանի ապրեշում,
Որ հռւշ դարձել մշուշում ու ինձ դրժել, չի հիշում։
Չի իմացել, որ խոցվել ու թախծել եմ ու լացել,
Ու սոսին է գթացել ու իր պատկերն է դարձել,
Ու միշտ հուշեր սոսավում՝ սարն է ելնում իմ սոսին,
Սոսին՝ իմ սուրբ հարսի պես՝ լուսնի ոսկե կուժն ուսին՝
Հույսի աղբյուրն է դնում, որ ինձ սիրո լույս բերի,-
Բայց չի գտնում ու վշտից քողն է մտնում սև ամպի,
Կուժն է փշրում ու խշշում՝ դաոած վշտի մի աշուն,
Ու ես շշուկն եմ հիշում իմ շուշանի, մշուշում,
Որի տեսիլն է դարձել այս սգավարս իմ սոսին,-
Սոսին անհույս սոսավող, լուսնի դատարկ կուժն ուսին…

Ինձ դուր եկավ բանաստեղծությունը իր շ-երով: 



Իմ ամենասիրելի ուսուցիչն ու ուսուցչուհին

Իմ ամենասիրելի ուսուցիչը հայրիկս է, իսկ ամենասիրելի ուսուցչուհին՝ մայրիկս: Ես նրանց շատ-շատ եմ սիրում, նրանք էլ ինձ: Նրանք ինձ սովորեցնում են ամեն ինչ` տարբեր լեզուներ, պատմություններ, սովորեցնում են կարդալ, գրել, տեքստերը թարգամանել, պատմել սովորել, անգիր անել և այլն: Ինձ բացատրում են տարբեր թեմաներ:  Նրանք ինձ օգնում են տարբեր հարցերում: Մենք միասին ապրում ենք, միասին ճամփորդում, միասին հանգստանում: Մենք միշտ միասին ենք:
                           




    Իմ ամառը 


Ես մայրիկիս, հայրիկիս և եղբորս հետ ամառային արձակուրդներին գնացել եմ Սևան՝ տաս օրով: Երբ հասանք Սևան, շատ-շատ ուրախացա՝ տեսնելով մեր Սևանա լիճը. մի հիանալի տեսարան էր: Սևանը կապույտ-կապույտ, ջուրը՝ հանդարտ, տաք, փոքրիկ ալիքները փայլում էին արևի տակ: Խաղաղ էր և շատ գեղեցիկ: Մայրիկս, հայրիկս և եղբայրս լողալ շատ լավ գիտեին, ես նույնպես լավ գիտեմ լողալ: Անցած տարի թևիկներով էի լողում, իսկ այս անգամ փորձեցի առանց թևիկների և ինձ մոտ շատ լավ ստացվեց: Լողափը ճանապարհից  չի երևում, այն թաքնված է մարդկանց աչքերից: Ա
յնտեղ հասնելու համար հարկավոր է մի քիչ ցած իջնել: Իջնում ես և քո դիմաց  տնակներն են և մանր ավազով լցված ափը: Այսպիսի ափ Սևանն ոչ մի ուրիշ անկյունում չունի:Այնտեղ կա
խաղասրահ և բար: Մենք ամեն երեկո գնում էինք գնդակ խաղալու, դրանից հետո դեպի բար՝ պարելու, երգելու և ուրախանալու: Իսկ գիշերը ափին պառկում էինք ու ուշադիր նայում աստղերին, հիանում երկնքով: Ամեն առավոտ մենք բոլորս արթնանում էինք ու միանգամից մտնում  ջուրը: Երբ  մտնում էինք ջուրը, էլ դուրս գալ չէինք ուզում, որովհետև ջուրը շատ տաք էր, իսկ դրսում՝ շատ ցուրտ: Եղբայրս շատ ընկերներ ձեռք բերեց, ես նույնպես ընկերուհիներ ձեռք բերեցի: Մենք ընկերուհիներով ամեն օր խաղում էինք, միասին պարում էինք բարում, իսկ եղբայրս իր ընկերների հետ ամեն օր գնդակ էր խաղում: Ուրեմն այսպես՝ մենք շատ լավ էինք անցկացնում բոլոր օրերը: Ուռաաաաա,՜ ես շատ ուրախ եմ, որ քո մոտ եկա, Սևան: Սևան, ես քեզ շաաաաաաա՜տ եմ կարոտում. էլի եմ գալու քեզ մոտ: 



Չարլի Չապլին

<<Նամակ դստերը>> վերլուծություն

Ինձ շատ դուր եկավ այս նամակը: Ինձ դուր եկավ ամենաշատը այն հատվածը  երբ Չարլի Չապլինը  իր աղջկան ասում է, որ հենց կնստես տաքսի վարորդին կհարցնես թե իր կինը հղի է, եթե այո ապա նրան կտաս 1 ֆրանկ որպեսզի երեխային  հագուստ գնեն: Նաև դուր եկավ ինձ այն մասը, երբ Չարլին Ջեալդինային ասում է, որ փողոցներում պարուհիները քեզնից լավ են պարում, քեզնից ավելի գեղեցիկ են, ավելի քնքուշ: Այս նամակը ինձ սովորեցնում է, որ չպետք է միայն գումարը ծախս եմ իմ վրա, պետք է բաժանեմ այն մարդկանց ովքեր, որ գումար չունեն:



Ղազարոս Աղայան <<Քիչ էլ, քիչ էլ>>

Ինձ այդքան էլ դուր չեկավ <<Քիչ էլ, քիչ էլ>> հեքիաթը, որովհետև վերջը շատ վատ վերջացավ, որ հայրը իր տղային ծախում է: Եթե ես լինեի հոր տեղը ես իմ երեխուն չէի ծախի, որովհետև նա իմ երջանկությունն է, իմ ընտանիքն է և ես նրան շատ եմ սիրում, չնայած նրա վրա բոլորը գոռում ու ծեծում էին բայց ես մեկա նրան սիրում եմ: Ես մեղադրում եմ հայրիկին, մի քիչ էլ արդարացնում, որ բոլորը նրան ծեծում էին և նա բոլորին ջղայնացնում էր և խելոք չէր մնում դրա համար էլ նա ծախեց որդուն:




Նամակ իմ սիրելի մայրիկին

Իմ քնքուշ, սիրելի բարի մայրիկ, ես քեզ սրտանց շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, երջանկություն, բազում հաջողություններ և ամենակարևորը, երկար տարիների կյանք: Ուզում եմ, որ միշտ ժպիտը դեմքիցդ չպակասի:  Ցանկանում եմ, որ քո երազանքները կատարվեն և ցանկանում եմ, որ դու միշտ ծաղկի նման բուրավետ լինես:









Իմ ընտրած քառյակները

Հովհաննես Թումանյան

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։


Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։


Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իր զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով










Հուշեր

Դստեր՝ Նվարդի հուշերից. ..  Իմ ընտրած մասը

Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:
Սուրբ Սարգիս և Վալենտին

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։ Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել Քրիստոսից առաջ։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց տուն, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1450թ.: Այն մտնում էր քրիստոնեության վաղ ժամանակաշրջանից գործող վանքի կազմի մեջ: 1679թ. երկրաշարժի հետևանքով վանքային համալիրը ամբողջությամբ ավիրվել էր: Նահապետ Եդեսիացի կաթողիկոսի օրոք (1691-1705թթ.) Սուրբ Սարգիս եկեղեցին վերակառուցվել է:
Եկեղեցու ժամանակակից շենքը կառուցվել է 1835-1842թթ.: 1972-1976թթ. ամբողջությամբ վերանորոգվել է ինտերյերը, իսկ 2000թ. ավարտվել է զանգակատան շինարարությունը:

Վալենտին

Բոլոր մարդիկ փետրվարի 14-ին նշում են Վալենտինի օրը կամ Բոլոր սիրահարների օրը։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեկան շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին:




 Տեառնրնդառաջ

Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է Լույս զվարթ շարականը: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամոտ է։Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով`իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները։





Իմ ընտրած բանաստեղծությունը

Վահան տերյան

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...




Իմ գերդաստանը

Բարև ձեզ, ես Մերին եմ։ Ես ծնվել եմ 2003 թվականի մայիսի 5-ին։ Իմ մայրիկը Մարինա Ղորղանյանն է, իսկ իմ հայրիկը՝ Կարեն Կարապետյանը։ Երբ ես ծնվեցի, մայրիկս քսանյոթ տարեկան էր, եղբայրս երկու տարեկան էր, իսկ հայրիկս քսանութ։  Ես իմ մայրիկին ու հայրիկին շատ եմ սիրում, նրանք էլ ինձ են շատ սիրում։ Իմ տատիկների անունները Մարգարիտ է, Նելլի։ Նաև ունեմ մեծ տատիկ, Քնար տատիկը։ Իսկ իմ պապիկների անունները Համլետ է, Գալուստ պապիկը, և Կլիմենտ պապիկը: Հայրս աշխատում է ատոմակայանում, իսկ մայրիկս աշխատում է դպրոցում։ Ես պարում եմ <<Փոքրիկ Նանեներ>> պարային համույթում։ Ես ու եղբայրս մարզվում ենք Շահինյանի անվան մարզադպրոցում։ Եղբայրս հաճախում է Սպենդիարյանի անվան երաժտական դպրոց և սովորում է նվագել երկու գործիք է նվագում կիթառ և հոբբոյ։ Մայրս շատ է սիրում ասեղնագործություն, գորգագործություն, գոբելեն, մակրամե, այսինքն այն ամենը ինչը ստեղծում են ձեռքերով։ Հայրս ինժեներ է, շատ է սիրում իր մասնագիտությունը, իր աշխատանքը և շատ է սիրում սպորտ, հատկապես ֆուտբոլ։ Եղբայրս նույնպես սիրում է հայրիկիս նման ֆուտբոլ։ Ամենակորևորը ունեմ մեծ տատիկ ու մեծ պապիկ։ Գալուստ պապիկս՝ մայրիկիս պապիկն է մարտի քսանհինգին կդառնա իննսուն տարեկան։ Իսկ Քնար տատիկս մայրիկիս տատիկը փետրվարի երկուսին կդառնա իննսուն տարեկան։ Ես ունեմ մեկ մորաքույր՝ Արևիկը, ունեմ երկու հորաքույր՝ Կարինեն ու Անահիտը, և մեկ հորեղբայր՝ Արթուրը։ Ես շատ եմ սիրում իմ գերդաստանը իմ ընտանիքը, բոլորին շատ կարոտում եմ։ Մենք բոլոր ուրախ միջոցառումներին հավաքվում ենք ամբողջ գերդաստանով և միասին ուրախանում, լավ ժամանակ անցկացնում։







  Իմ դասարանը
Իմ դասարանը շատ լավն է, և ես շատ եմ սիրում դասարանը։ Իմ դասարանի աղջիկները, այսինքն՝ իմ ընկերուհիները, բարի են, գեղեցիկ և հոգատար, իսկ տղաները շատ չարաճճի են։ Թեև դասամիջոցներին միշտ կռվում են, բայց իրար օգնում են, իրար կողքի են: Դասերին մի քիչ ծուլանում են, բայց շատերը խելացի են, միշտ մեզ բոլորիս օգնում են ամեն մի հարցում։ Ընկերուհիներս ուրախ աղջիկներ են. միշտ պարում են, ես էլ նրանց հետ: Պարեր ենք բեմադրում, փոքրերին ենք սովորեցնում, ֆլեշմոբեր հորինում: Անցած տարի մեր դասարանից Դավիթը, Իրինան, Մարիամը, Հակոբը դուրս  եկան. մենք շատ տխրեցինք։ Շատ ուսումնական ճամփորդությունների ենք մասնակցել, տարբեր տեղեր գնացել, հետաքրքիր նախագծերի մասնակցել, առցանց դասերի՝ նույնպես։  Օրը դպրոցում, մեր դասարանում անցնում է ուրախ, հետաքրքիր, անակնկալներով լի: Սիրում եմ մեր դասարանը:






Սիրող սրտեր

Իմ ընկերուհիները միշտ ինձ օգնել են ամեն մի հարցում: Բայց իմ ամենամոտիկ ընկերուհին իմ սիրելի Գայուշն է: Նա շատ գեղեցիկ է: Մենք իրար շատ ենք սիրում, ու իմ սիրելի Գայուշիկը իմ սիրտն ու սերն է: 



<<Մեր ունեցածը չենք պահպանում,իսկ կորցնելուց հետո  լացենքլինում>> 

Լինում է չի լինում մի ընտանիք է լինում՝ մայրիկը և երեխաները:  Երեխաները շատ չարաճճի են լինում: Ամբողջ օրը երեխաները իրենց համար խաղում էին: Մայրիկը շատ հոգատար էր , կատարում էր նրանց բոլոր ցանկությունները: Մի անգամ մայրիկը շատ ծանր հիվանդանում է: Օգնություն է խնդրում երեխաներից, կանչում է նրանց, բայց երեխաները նրան չեն լսում: Մայրիկի վիճակը գնալով ավելի է վատանում, նա ջուր է ուզում երեխաներից, բայց երեխաները տարված խաղով  չեն լսում իրենց մորը: Եվ մի օր մայրիկին տանում են հիվանդանոց, իսկ երեխաները մնում են տանը միայնակ: Մենակ մնալով նոր հասկանում են, թե ինչ են կորցրել: Երեխաները շատ են զղջում նրանց թվում է, որ իրենց մայրը էլ չի վերադառնա, սակայն մայրիկը առողջանում է ու գալիս է տուն: Երեխաները երջանկությունից գրկում են մայրիկին ու խոստանում, որ միշտ կսիրեն ու կլսեն նրան:  

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

        ԱՐԾԻՎՆ ՈՒ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Գլուխը բնից հանելով` արծվի ձագուկը տեսավ բազմաթիվ թռչուններ, որոնք թռչում էին ներքևում՝ ժայռերի արանքով.
 - Մայրիկ այս ի՞նչ թռչուններ են, – հարցրեց նա:
 - Մեր ընկերները, – պատասխանեց մայր արծիվը որդուն: – Արծիվը միայնակ է ապրում: Այդպիսին է նրա ճակատագիրը, բայց նա նույնպես երբեմն շրջապատի կարիք ունի: Այլապես նա թռչունների ի՞նչ թագավոր է: Բոլորը, որոնց տեսնում ես ներքևում՝ մեր հավատարիմ ընկերներն են: Բավարարված մոր բացատրություններով` արծվիկը շարունակում էր հետաքրքրությամբ հետևել թռչունների ճախրանքին՝ համարելով նրանց, այսուհետ իր հավատարիմ ընկերներ: Հանկարծ նա բղավում է. 
- Վա՜յ – վա՜յ նրանք գողացան մեր կերակուրը:
- Հանգստացի՛ր որդի, նրանք ոչինչ էլ մեզնից չեն գողացել: Ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Հիշի՛ր մեկընդմիշտ՝ ինչ քեզ կասեմ: Որքան էլ որ արծիվը սոված լինի, նա անպայման իր որսով պետք է կիսվի իրեն շրջապատող թռչունների հետ: Այս բարձրությունում նրանք ուժ չունեն ինքնուրույն սնունդ հայթայթելու համար և նրանց պետք է օգնել: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինեն բարի և համբերատար՝ ուշադրություն ցուցադրելով այլոց կարիքներին: Պատիվ և հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ՝ կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

Աղբյուրը՝http://areviknersisyan.blogspot.com/p/blog-page.html


Առաջադրանքներ
1. Առակից դուրս գրել գոյական և ածական բառերը։
2. Առակից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր օգտվելով nairi.com-ից։
3. Նկարագրիր արծիվին թե ինչպիսին է   
4. Գրիր այս առակի բարոյախոսությունը։
5. Գրիր այս առակի սյուժեն։
6. Համառոտ պատմիր և գրիր առակը։
7. Առակը քեզ դուր եկավ։ ինչու՞
8․ Ինչ՞ է սովորեցնում այս առակը։




Դիջի առակ            
     
Դիջիթեքն անտառում


Իմանալով, որ սկսվել է դիջիթեքը՝դիջիփիսիկը վազում է անտառ և լուրը հայտնում բոլոր կենդանիներին։ Ուրախանում են կենդանիները, իսկ շունը անմիջապես անցնում է գործի։ Անցյալ տարվա փորած հորից հանում է բոլոր դիջի    սարքերը՝համակարգիչները, ձայնագրիչները, ֆոտոխցիկները, և սկսում է ողջ անտառը աշխատել այդ համակարգիչներով և պլանշետներովսկսում են պատրաստել դիջիթեքի համար նյութեր։ Հայտերը գրեցին և տեղադրեցին digiteq կայքում։ Հենց եկավ այն օրը, երբ պիտի հանձնեին մրցանակները,ստացվեց այնպես,որ բոլորը մրցանակ ստացան,իսկ աղվեսն ու գայլը չստացան, որովհետև նրանք իրենց լավ չէին պահել և դիջի նյութեր չէին պատրաստել։




Դիջիպատում

Բարև ձեզ, ես Մերի Կարապետյանն եմ։ Ես 10 տարեկան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրում ։ Ապրում եմ Երևանում։  Շատ եմ սիրում պարել, երգել, նկարել և լողալ։ Երբ  մենակ եմ մնում տանը, միշտ զբաղվում եմ նկարչությամբ։ Շատ եմ սիրում անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա լեզուները։  Ինձ համար 2013 թվականը շատ լավ անցավ։  2013 թվականին համակարգիչներով սկսեցինք   դասեր անել, աշխատել։ Շատ բաներ իմացանք, սովորեցինք  համակարգչով շատ ծրագրեր սովորեցինք։  Հա՜,  մոռացա ասել, որ ես պարի  և գիմնաստիկայի եմ գնում։ Մասնակցել եմ գիմնաստիկայի տոնական միջոցառմանը։ Համ էլ  2013 թվականին ես պարի խմբով մեկնել եմ Գերմանիա, մասնակցել պարի մրցույթին։ Մի շաբաթ պարապելուց հետո հաղթեցինք և շատ-շատ ուրախացանք դիպլոմ ստացանք։ Դպրոցում շատ և հետաքրքիր նյութեր եմ պատրաստում։ Բանաստեղծություններով ֆիլմեր (1,2, ) եմ սարքել։ ՈւՌուսերենից  հայերեն թարգմանություններ ենք արել, անգլերենից հայերեն՝ նույնպես։ Մասնակցել եմ առցանցբոլոր քննարկումներին։  Ունեմ նաևռուսերենի, անգլերենի, բնագիտության,ճամփորդության, տեխնոլոգիա էջեր։ Ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհիներիննրանք միշտ մեզ օգնում են, այսինքն՝ երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում, նրանք մեզ բացատրում են։  Աշխատել ենք հետաքրքիր նախագծերով։  Շատ ճամփորդությունների եմ մասնակցել։



Փոքրիկ սիրտը

Ես համաձայն եմ՝ ճիշտ է ասում, եթե վատ մարդիկ լավանան, իրավունք կունենան իր սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենան, այսինքն լավ մարդկանց նա միշտ կհիշի, կսիրի: Ճիշտ է ասում՝ պետք չէ երեխաներին նեղացնել, ծովը կեղտոտել, կենդանիներին սպանել և որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել, որովհետև եթե նրանք այդպիսի բան են անում, նրանք իրենց են անում այդ վատ բաները: Միշտ պետք է իրար հետ սիրով լինեն, միշտ իրար օգնեն և միշտ ուշադիր լինեն բոլորի նկատմամբ: Իմ կարծիքով սիրտը դատարկություն չէ, որ եթե մեկին դու նվիրես և քո սրտի մեջ նա հայտնվի հետո կարող է փախչել: Սիրտը այն է, որ եթե դու ուզում ես մեկին նվիրել պետք է նվիրել քո ամենասիրած, ամենահոգատար, ամենաուրախ, ամենակարևոր մարդուն, օրինակ՝ մայրիկին, հայրիկին, եղբոր, տատիկին, քույրիկին, պապիկին, մորաքրոջը և այլն..:




Մեր կրթահամալիրի և նրա միաբանության համար՝ ես  պատրաստ եմ...


Մեր կրթահամալիրի և նրա միաբանության համար՝ ես պատրաստ եմ մաքուր պահել դասարանները, շատ լավ սովորել, բոլոր առցանց դասերին մասնակցել, միշտ ակտիվ լինել դասերին, շատ լավ և հետաքրքիր նյութեր պատրաստել, տարբեր երգեր և պարեր իմանալ, առավոտյան պարապմունքներին ակտիվ լինել, մասնակցել ռադիոհաղորդումներին, պատմել մեր կրթահամալիրի մասին, պատմել մաքուր հայերենով՝ գեղեցիկ և հետաքրքիր, որպեսզի աշխարհը իմանա հայի մասին: 




Կոմիտասի իմ ընտրած երգը

Ես ընտրել եմ Կաքավիկ երգը, որովհետև ինձ շատ է դուր եկել այդ երգը: Ես հենց լսեցի, մտքումս ասացի, որ հաստատ սա եմ ընտրելու և ընտրեցի: Կոմիտաս դպրոցում շատ ենք երգում, իսկ Կաքավիկը առաջին դասարանից երգում ենք: Աշխուժություն, թարմություն կա երգում: Ես հենց լսեցի փշաքաղվեցի, այդ երգը շատ լավն է ես մանկուց շատ եմ սիրել այս երգը: Ամպերի տակից դուրս է գալիս արևը, գեղեցիկ բնություն է: Ես տեսնում եմ կաքավիկին, նրա բույնը, լսում եմ ծիտիկների ծլվլոցը: 



Մտորումներ Համբարձումյանի <<կտակը>> կարդալուց հետո

Ես համաձայն եմ Վիկտոր Համբարձումյանի հետ, որովհետև Հայոց լեզուն մեր կյանքն է, մեր հիշողությունը: Մենք առանց հայոց լեզվի չենք կարող ապրել, հայ չենք կարող լինել: Այդ լեզվով ենք խոսում իրար հետ, բոլորի հետ և մեզ ճանաչում են մեր լեզվով: Կտակը շատ լավն էր. այն հիշեցնում է բոլոր հայերին, որ իրենք հայ են, որ իրենց լեզուն հայերենն է, և այն պետք է լավ պահել: Եթե լեզուն կորչի, կկորչի նաև մեր հայ ազգը:  
     



Հունիսի 1 Քեռի Մուլտիկնիկում




Հունիսի 1-ին Քեռի Մուլտիկնիկը հրավիրել էր մեզ շնորհավորելու մեր և բոլոր փոքրիկների տոնը: Մենք գնացինք այնտեղ, մեր մազերը սարքեցին. մեզ համար հյուրասիրություն էին պատրաստել, հյութ խմեցինք, և միջոցառումը սկսվեց: Մեզ հյուր էր եկել ծաղրածուն, բոլոր փոքրիկներին ուրախացնում էր: Դրանից հետո մեր ելույթ էր. մենք՝ Գայուշը, Գոհարը, Էլենը և ես, պարեցինք Flesh mob: Շատ լավ պարեցինք ու պարացրեցինք բոլորին՝ թե պոքրիկներին, թե մեծերին: Մի խոսքով, այսօր շատ ուրախ օր էր. օրը անցավ  փուչիկներով և կոնֆետներով լի: 


Մարզահամերգ

Մայիսի 17-ին Մայր դպրոցի մարզասրահում անց կացվեցՑատկամարզի ու էսթետիկ մարմնամարզությանֆեդերացիաների ստուգատեսը: Այն կազմակերպել էր ԴավիթՖահրադյանը: Հյուրեր ունեինք Գյումրիի ու Հրանտ Շահինյանիմարզադպրոցներից: Հիսունից ավել մասնակիցներ կային: Մի մեծ մրցույթ էր՝ սպորտային մրցույթ: Մրցույթին մասնակցում էր նաև իմ գիմնաստիկայի մարզիչը՝ իր հավաքականով. նրանցից շատերին ես ճանաչում եմ, մարզադպրոցում միասին ենք մարզվում:
Մենք անհամբեր սպասում էինք մրցույթի սկսվելուն, ծափահարում էինք: Մեր հավաքականը շատ գեղեցիկ ելույթ ունեցավ: Համ էլ գեղեցիկ էին նրանց շապիկները՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Տղաները շատ լավ բատուտ էին թռնում, օդում պտույտներ գործում, ծանրաձողի վրա զանազան հնարքներ ցուցադրում և այլն...: Աղջիկները նույնպես  զարմացրեցին մեզ իրենց օդային գլուխկոնծիներով: Իսկ մյուս խմբերը՝ ժապավեններով, գնդակներով և օղակներով, սիրուն համար էին պատրաստել: Ես շատ ուրախացա, երբ տեսա իմ մարզիչին՝ ընկեր Լիզային, և մտքումս ասացի, որ ես էլ եմ ուզում այդպիսի մրցույթներին մասնակցել: Մի խոսքով, այսօր հրաշք օր էր:


Комментариев нет:

Отправить комментарий