Լրագրություն

Ամանորը Դանիայում




Ամանորյա խաղեր

Քանի որ առջևում ամանորյա տոնակատարությունների շրջան է, որոշեցի լրագրական-հետազոտական վիրտուալ շրջայց կատարել համացանցում և գտնել խաղեր, որոնք ավելի ուրախ կդարձնեն տոնը։ 

Առաջարկում եմ ամանորյա խաղերի թոփ յոթնյակ։


ԽԱՂ 1: Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի  Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով փորձի Ձմեռ Պապի քիթը ամրացնել ճիշտ տեղում: Այս խաղը սովորաբար երեխաների մոտ ծիծաղ ու աշխուժություն է առաջացնում:
Ինձ թվում է այս խաղը շատ հետաքրքիր և ծիծաղելի խաղ է։ Բոլորն էլ կարող են խաղալ, բայց ինձ թվում է փոքրիկ երեխաներին շատ դուր կգա և նրանք ավելի հաճույքով, եռանդով կխաղան, քան մեծերը։


ԽԱՂ 2: Երեխաներից ամեն մեկին ձյան փոթիլ տվեք, այսինքն փոքրիկ բամբակ: Նրանք պետք է ձյան փաթիլները օդ նետեն, ապա ներքևից փչեն դրա վրա ու թույլ չտան, որ այն վայր ընկնի: Հաղթում է բամբակն ամենաշատը օդում պահած երեխան:

Այս խաղն էլ է շատ հետաքրքիր խաղ։ Այս խաղը բոլորն էլ կարող են խաղալ` և` երեխաները, և` մեծերը, որովհետև մեծերի դուրը նույնպես շատ կգա, ինձ թվում է` մեծերը ավելի լավ կխաղան, քան երեխաները, որովհետև մեծերը ավելի լավ կկարողանան կարգավորել շնչառությունը, քան երեխաները։









ԽԱՂ 3: Գլխարկի մեջ լցրեք թղթիկների վրա գրված տարբեր բառեր: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է գլխարկի միջից թղթիկ հանի ու կարդա գրվածը: Որից հետո երեխաները պետք է խմբով երգեն ամանորյա երգեր, որոնց մեջ կան այդ բառերը:

Սա շատ լավ և ծիծաղելի խաղ է։ Ըստ խաղի կանոնների երեխաները պետք է իմանան ամանօրյա տարբեր երգեր, որպեսզի կարողանան խաղալ այս խաղը։

ԽԱՂ 4: Երեխաները հերթողվ թվարկում են, թե ինչ է բնորոշ Նոր տարվան, օրինակ, Ձմեռ Պապ, Ձյունանուշ, Տոնածառ, ձյուն, նվերներ, խաղալիքներ, քաղցրեղեն և այլն: այն երեխան, ով այլևս չի կարողանա տոնին բնորոշ երևույթ հիշել, խաղից դուրս է մնում: Հաղթում է նա, ով ամենաշատն է թվարկում ու մնում խաղի մեջ մինչև վերջ:

Այս խաղում երեխաները պետք է ամեն մի բան իմանան ամանորի մասին։ Իմանան ամանորը բնորոշող բաներ։ Այս խաղը, ինձ թվում է, մեծերը ավելի լավ կխաղան, որովհետև մեծերը ավելի շատ բառեր կիմանան ամանորին բնորոշ, քան երեխաները։

ԽԱՂ 5: Երեխան մի քանի րոպե ուշադիր նայում է տոնածառին, ապա շրջվում մեջքով դեպի տոնածառը ու հնարավորինս մանրամասն թվարկում, թե ինչ խաղալիքներ կան դրա վրա կախված: Հաղթում է այն երեխան, ով ամենաշատը կհիշի:

Այստեղ երեխաները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի հիշեն, թե ինչ խաղալիքներ կան։ Խաղի համար պետք է ուշադրություն և հիշողություն։

ԽԱՂ 6: Սենյակում պարան կապեք ու դրա վրա տարբեր նվերներ ամրացրեք, օրինակ, կոնֆետ, փուչիկ և այլն: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է աչքերը փակած մոտենա պարանին ու իր համար նվեր ընտրի` այն ընդհանուր պարանից մկրատով կտրելով: Եվ այսպես մինչև նվերներն ավարտվեն:

Այս խաղը այդքան էլ դժվար խաղ չէ։ Այստեղ ուղղակի երեխաները պետք է լինեն զգոն, որ կարողանան խաղալիքները գտնեն և վերցնեն։

ԽԱՂ 7: Թող երեխաները մրցեն, թե ով կարող է անձեռոցիկից կամ թղթից արագ ձյան փաթիլ պատրաստել: Հաղթողը կարող է մրցանակ ստանալ քաղցրավենիքի տեսքով:

Այս խաղը կարող են խաղալ նույնպես բոլորը, բայց նաև բոլորը պետք է իմանան փաթիլի բոլոր տեսակները, նախշերը, որպեսզի կարողանան խաղալ։

Եվ այսքանից հետո, իմ կարծիքով այս բոլոր խաղերը ստեղծված են բոլորի համար, որովհետև բոլորն էլ կարող են այս խաղերը խաղալ իրենց հետաքրքիր ձևերով և իրենց տաբերակներով։


Եթե ես ջուր լինեի



Եթե ես ջուր լինեի կապրեի շատ հանգիստ, խաղաղ: Հանգիստ կքչքչայի, մարդկանց ջուր կտայի: Կջրեի բնությունը` դաշտերը, ծաղիկները, ծառերը, բույսերը, որպեսզի նրանք աճեն, թարմանան: Երբեք չէի թողնի կեղտոտել ինձ, վնասել ինձ: Կհոսեի շատրվաններով, գեղեցիկ պարեր կբեմադրեի: Կճամփորդեի ծովերով, օվկիանոսներով, կողողեի ափերը, կմաքրեի: Կհոսեի ժայռերի միջով, ջրվեժի պես կթափվեի ներքև, քչքչան գետակի պես կգնայի և բնությանը, հողին կյանք կտայի: 





Հարցազրույց, Արփի Գաբրիելյանի հետ

- Ինչպե՞ս եք սկսել երգչի ձեր կարիերան:

- Ես որպես հաղորդավարուհի հանդես եմ եկել 2008 թվականից` վարելով "ՓՈՓ Հանրագիտարան" հաղորդաշարը Ա-ԹԻ-ՎԻ -ի եթերում։ Այժմ նկարահանվում եմ Արմենիա Թի-Վի -ում ` Ֆուլ հաուս (սիթքոմ) հումորային նախագծում, որի շրջանակներում շոու-ներկայացումներով եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպական մի շարք երկրներում և Հայաստանում: Նկարահանվել եմ նաև "Սուպեր Մամա", "Սկոտչ և Վիսկի" և "Ես եմ" ֆիլմերում։ Ունեցել է մի քանի երգեր, իսկ 2015 թվականին զուգերգով հանդես է եկել Միհրան Ծառուկյանի հետ։ Նկարահանվել են նաև Միհրանի "Հիմա կիմանա" տեսահոլովակում։
-Իսկ կպատմեք ձեր մասին, ձեր մանկության մասին:
-Ծնվել եմ Երևան քաղաքում՝ 1989 թվականին: Ես սկսել է մանկուց։ Փոքրուց շատ էի սիրում երգել: Ես սովորել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, այնուհետև տեղափոխվել եմ ռեժիսուրայի ֆակուլտետ: Նաև աշխատում էի ATV հեռուստաընկերությունում, վարում էի «Show News» ծրագրի արտասահմանյան նորությունների բաժինը: Նաև նկարահանվել եմ Մուրադ Ջանիբեկյանի «Ավելորդը» ֆիլմում. «Գլխավոր հերոսի սիրած աղջկա դերն եմ կատարել: Փոքր դեր է, բայց առանցքային նշանակություն ունի այդ տեսարանը: Սիրում եմ ֆիլմերը, նույնիսկ անվճար կնկարահանվեմ: Սերիալներում նկարվելու առաջարկներ եղել են, բայց չեմ ուզում կոմերցիոն դեմք դառնալ: Երբ մի քիչ հասունանամ, կուզեմ ինքս ֆիլմեր նկարահանել»:
-Շատ լավ, շատ շնորհակալություն Արփի ջան: Շատ հաճելի էր: 
-Ձեզ էլ շնորհակալություն, նմանապես:



Комментариев нет:

Отправить комментарий