Էկոլոգիա

1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ <<Էկոլոգիա>> գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքները սովորեցնում են մեզ հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Նրանք տալիս են մեզ նախնական պատկերացում երկրագնդի և նրան սպառնացող վտանգների մասին:

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը, և ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Մարդկությունը զարգացման ճանապարհին, բնության դերը մարդկության զարգացման վրա:

Երկրագնդի բնակչությունը հիմանականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները, կա օդի աղտոտման խնդիր: Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում, որին նպաստում է մի շարք գործոնները: Առաջինը տրանսպորտն է, ավելի կոնկրետ տրանպորտային միջոցների արտահանած ծուխը, որը աղտոտում է մթնոլորտը: Երկրորդ քիմիական գործարաններն են, կամ հասարակ այրման պրոցեսը, որը զարգացնում է արդյունաբերությունը, փոխարենը աղտոտում մթնոլորտը: Զարմանալի է, բայց հասարակ ծխախոտի ծուխը ևս կարող է լինել օդի աղտոտման պատճառ: Մեծ խնդիր է նաև կանաչ տարաքծների բացակայությունը, անխնա ծառահատումները աղետալի հետևանքների կարող են հանգեցնել: Քաղցրահամ ջրի անխնա օգտագործումը, բերում է քաղցրահամ ջրի որակի վատացման: Մի խոսքով մարդը իր կամքից անկախ, շատ հաճախ անգիտակցաբար աղտոտում է շրջակա միջավայրը: Շրջակա միջավայրը աղտոտվում է մարդկանց անհետևողականության պատճառով: Մարդը զարգանում է որպեսզի կարողանա բացահայտել բնությունը, և հնարավորինս շատ օգտնվել նրա բարիքներից, հետևաբար գիտության զարգանալուն զուգընթաց մեծանում է նաև բնության շահագործումը: Եթե չլիներ բնությունը չէր լինի և մարդը, իսկ եթե չլիներ մարդը զարգացում չէր լինի:

3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Որպեսզի հնարավորինս քչանա մարդու միջամտությունը բնության վրա անհրաժեշտ է պետական մոտեցում և իհարկե բարեխղճություն բոլոր քաղաքացիների մեջ: Խնդիրը լուրջ է և նրա լուծումը պետք է լինի պետական մակարդկի: Պետք է սահմանել օրենքներ բնության պահպանության համար, իսկ դրանք խաղտողների համար տուգանքներ: Պետք է արքելել բնության աղտոտում, մեծ քանակությամբ ծառահատումները, բնության բարրիքների անխնա շահագործումը, կենդանական տեսակների որսը: Իհարկե ոչ մի օրենք չի կարող վիճակը փրկել եթե յուրաքանչյուր մարդ չգիտակցի, որ վնաս է պատճառում երկրագնդին և տարիներ անց կարող է բախվել մեծ էկոլոգիական խնդիրների:


4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում

Իմ կարծիքով ապագայում բնության օգտագործումը կնվազի: Գիտությունը առաջ կգնա: 

Комментариев нет:

Отправить комментарий