Մայիսյան 11-րդ հավաք

Մայիսյան 11-րդ հավաք

Այս տարի ես դպրոցում սովորել եմ շատ բաներ: Ունեցել եմ լավ հաջողություններ: Հայոց լեզվից անցել ենք տարբեր թեմաներով տեքստեր, կարդացել ենք և  վերլուծել, կատարել քերականական աշխատանքներ, անցկացրել առցանց դասեր, նախագծեր ենք իրագործել և այլն: Այս տարի կարդացել  ենք տարբեր ժանրի ստեղծագործություններ՝ հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ: Գրել եմ շարադրություններ, սիրով եմ գրել, բոլորն էլ շատ եմ սիրում, բայց կառանձնացնեմ մի շարադրություն, որը ավելի շատ եմ հավանում՝ <<Ես կառուցում եմ>> շարադրությունը: Ունեմ շատ վերլուծություններ, վերլուծություններից սիրում եմ <<Հոգևոր Հայաստանի>> վերլուծությունը: Ունեմ տարբեր տեսակի թարգմանություններ ռուսերենից հայերեն: Մասնակցել եմ բոլոր նախագծերին, պատրաստել եմ տեսաֆիլմեր, պրեզենտացիաներ և այլն: Այս տարի մեր դասարանի սովորողների և ընկեր Հասմիկի հետ որոշեցինք պատրաստել երկու բեմադրություն, մեկը՝ նվիրված Զահրատին, իսկ մյուսը՝ Եղիշե Չարենցին: Սովորեցինք բանաստեղծություններ և բեմադրության ձևով ներկայացրեցինք: Ինձ համար մեծ հաջողություն էր բարձրանալ բեմ և այդ գեղեցիկ բանաստեղծությունները արտասանել: Եվ ինձ թվում է, որ մարդիկ նույնպես այդպես են կարծում, որ հայոց լեզուն մարդկանց շատ է պետք, որովհետև դա մեր լեզուն է, և մենք պետք է պահպանենք մեր լեզուն: Նաև հայոց լեզուն մարդուն սովորեցնում է ճիշտ, գրագետ խոսել: Եվ մենք պետք է գրեթե ամեն ինչ իմանանք հայոց լեզվի մասին, ամեն ինչ հայոց լեզվի հետ կապված: 

Комментариев нет:

Отправить комментарий