Աշնանային ստեղծագործական 10-րդ հավաք

Ես մասնակից եմ

Լրացուցիչ կրթություն ասելով ես հասկանում եմ, որ եթե երեխան ցանկանում է խորանալ մի թեմայի մեջ, իր գիտելիքները զարգացնել տվյալ առարկայում, խնդրում է ուսուցչին, և ուսուցիչը նրան առանձին լրացուցիչ առաջադրանքներ է տալիս: Լրացուցիչ կրթություն ես ստանում եմ դպրոցից դուրս: Դպրոցից դուրս գնում եմ պարի: Ընտրել եմ այդ կրթությունը, որովհետև շատ եմ սիրում պարել: Ես պարի եմ գնում շաբաթական երեք օր: Պարում եմ դասական պարեր և, կարևորը, հաճույքով եմ պարում: Ինձ համար ընթերցանությունը լրացուցիչ կրթություն չէ, որովհետև ես սիրում եմ կարդալ և երբ ցանկանում եմ, կարդում եմ: Իսկ երբ ուսուցիչն է տալիս, անպայման կարդում եմ: Կարդում եմ տարբեր լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, տարբեր ժանրերի՝ արկածային, հեքիաթային և այլն: Եվ գրքերը ինձ շատ բաներ են սովորեցնում: Ես կարողանում եմ ռադիոնյութեր պատրաստել: Ռադիոնյութ պատրաստելիս ես օգտվում եմ Vegas 8pro ծրագրից: Ես սկզբում հարցազրույց եմ վերցնում և մոնտաժում: Վերլուծությունը երեխային սովորեցնում է ավելի լավ հասկանալ իր կարդացածը: Ավելի լավ ծանոթանալ պատմության հետ: Տնային աշխատանքը ամրապնդում է իմ սովորածը, չհասկացած բաները հայրիկս է բացատրում: Տնային աշխատանք անելիս իմ գիտելիքները սկսում են զարգանալ: Եթե տնային աշխատանքը բարդ է լինում, մի քիչ երկար ժամանակ եմ տրամադրում, իսկ եթե հեշտ է լինում, շատ կարճ ժամանակում եմ անում: Օտար լեզուն ինձ նաև օգնում է ֆիլմ դիտելուց, ռուսերեն կամ անգլերեն ֆիլմերը հասկանում եմ, հասկանում եմ ֆիլմի իմաստը: Երգ լսելուց նույնպես այդպես է, երբ երգ եմ լսում, սկսում եմ բառերը թարգմանել, որպեսզի երգի իմաստը հասկանամ: Դասարանում մենք շփվում ենք անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով, և այդ շփումը ինձ սովորեցնում է լավ խոսել այդ լեզուներով: Ես շատ ճամփորդությունների եմ մասնակցել: Հարցազրույց եմ վերցրել գյուղում ապրող մարդկանցից: Մի քիչ սովորել եմ իրենց բարբառը: Շատ տեղեկություններ եմ իմացել գյուղի մասին, նյութեր եմ պատրաստել: Ճամփորդությունները հնարավորություններ են տալիս մոտիկից ծանոթանալ մեր հայրենիքին: Մենք շատ բարձունքներ ենք հաղթահարել, սար ենք բարձրացել և ուրախ ժամանակ ենք անցկացրել:

Комментариев нет:

Отправить комментарий