суббота, 23 сентября 2017 г.

Ճամփորդություն դեպի Թեղենիս




Երեկ չէ առաջին օրը մենք՝ 10-12-րդ դասարանցիների մի խմբով, ուղևորվեցինք դեպի Թեղենիս: Ասեմ, որ ճանապարհին շատ հետաքրքիր անցավ, որովհետև մեզ հետ էին մեր սիրելի միսս Իրինան և միսս Սիլվան: Ճանապարհին հետաքրքիր խաղեր խաղացինք, զվարճացանք և չզգացինք, թե ինչպես ժամանակը արագ անցավ. արդեն հասել էինք: Օդը շատ մաքուր էր, հիանալի էր, ամեն ինչը շատ գեղեցիկ էր: Այդ ամենով հիանալուց հետո քայլելով ուղղվեցինք դեպի 
վանքը: Վանքը ահագին հին էր, և ամեն վայրկյան կարող էր հիմնովին քանդվել: Բայց մենք որոշեցինք չարություն անել և բարձրացանք վանքի ամենավերևը: Այնտեղից տեսարանը շատ գեղեցիկ էր` սարե~րը, ձորե~րը, անտառնե~րը և այլն.....

Այնտեղ ժամանակ անցկացնելուց հետո անմիջապես ուղղվեցինք դեպի լեռը: Ահագին գնացինք, ճիշտ է, շատ էինք հոգնել, բայց շարունակում էինք գնալ: Մեկ-մեկ էլ լինում էր մոլորվում էինք, բայց հետո գտնում էինք ճիշտ ճանապարհը: Լեռը հասնելու համար պետք էր անտառներով գնալ, իսկ անտառները շատ խիտ էին ու վտանգավոր: Միսս Իրինան դեմ էր, որ մենք գնայինք անտառներով: Սակայն մենք այնքան համոզեցինք, որ նա համաձայնվեց, և մենք շարունակեցինք մեր զբոսանքը: Բայց մի քիչ տխուր էր, որ մեր մի խումբը մնացել էր և հանգստանում էր, իսկ մենք շարունակում էինք գնալ: Անտառի վերջում երևաց լեռը: Վազելով գնացինք և սկսեցին բարձրանալ: Բայց ես, միսս Իրինան և մի քանի հոգի սպասեցինք ներքևում: Մի մասը բարձրացավ և հաղթահարեց բարձունքը: Նրանց ձայները լսվում էին վերևից, այնքան երջանիկ՜ էին: Երկար ժամանակ անցավ, և, վերջապես, նրանք եկան: Բոլորս շատ ուրախացանք և հանգստացանք: Մի քիչ մնացինք այնտեղ և ուղղվեցինք դեպի ավտոբուսները: Այնպիսի տպավորություն էր, որ այս ամենը իրական չէր: Կարծես մենք ֆիլմի մեջ լինեինք: 

Եվ վերջում կասեմ, որ այս ճամբորդությունը իմ ամենալավ ճամփորդություններից մեկն էր և հնարավոր չէ մոռանալ այդ օրը: 

Комментариев нет:

Отправить комментарий