воскресенье, 19 февраля 2017 г.

Հովհաննես Թումանյան


Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի

Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերություններում:
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք ԻսահակյանըԴերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըՊերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.:
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:

среда, 8 февраля 2017 г.

Վահան Տերյանը՝ Գրական Հայերենի հիմնադիր

1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նա ապրել է 35 տարի և այն, ինչ հասցրել որ անել, այդ տարիների ընթացքում, չի հնացել: Նա աշատ զգացմունքային և կախարդական բանաստեղծություններ ուներ և շատ թարգմանություններ, որոնք շատ արտահայտվող էին: Վահան Տերյանը իր ուժը չէր կորցրել, իր ստեղծագործությունները, որոնք մարդկանց հավատ և ուժ էին ներշնչում: Եվ իր բանաստեղծությունները շատ մարդկանց օգնում էին շատ հարցերում: Հայ բանաստեղծները կաշկանդվում էին, որ բոլոր բառերի դեպքում շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Սակայն Տերյանը կարողացավ այդ ամենը շրջանցել և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը: Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով իր ուսանողներին պարտադրում էր կարդալ, արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին: