среда, 6 апреля 2016 г.

Ռոդարիական օրեր

Ռոդարիական օրեր …

Կարդալ «Երիտասարդ խեցգետինը» հեքիաթը:

·         դուրս բերել այն արտահայտությունըորը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

«Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի» այս արտահայտությունը պատմության մեխն է, որովհետև մարդ եթե նպատակ էր դրել և որոշել է, որ պետք է դրան հասնի նա կանի այդ: Պատմության մեջ նույնպես այդպես է, նա ձգտում էր, որ կարողանար առաջ քայլել և վերջում դրան հասավ:

·         բնութագրիր ծեր խեցգետնինինչքանո՞վ է այն իրական

Նա իրական էր նրանով, որ ինքը երիտասարդ ժամանակ այդպես էր արել և մինչ հիմա մնացել էր մեն-մենակ, և նա ուզում էր այնպես անել, որ այդ խեցգետինը իր նման չդառնար: Ծեր խեցգետինը ժամանակին խիզախ է եղել իր նպատակով առաջ է գնացել, բայց վերջում զղջացել է իր արարքի վրա:

·         վերջաբանը համոզե՞ց ձեզինչու՞:

Ինձ վերջաբանը համոզեց, որովհետև խեցգետինը նպատակ դրեց և առաջ գնաց: Ճիշտ է պետք է մեծերին լսել, բայց մեկտեղ պետք է ձգտել հասնել նպատակին, ոչինչ եթե դժվարություններով հասնես, միևնույն է կարևորը նպատակին հասնելն է: Լավ է, երբ մարդ նպատակ է դնում և աշխատասիրությամբ հասնում դրան: 





Աղայանական ընթերցումներ- Նպատակ դաստիրակության

Աղայանական ընթերցումներ- Նպատակ դաստիարակության


Գլուխ Ա

Մարդկանց ստեղծում են մարմինը, միտքը և հոգին: Ղ. Աղայանը ասում է, որ դաստիրակության նպատակը պետք է լինի զարգացնել մարդուն: Դաստիրակության ամենակարևոր հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանը ասում էր, որ կրթել, սովորեցնել, դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Ճիշտ է, ես համաձայն եմ նրա հետ, ամեն ինչ մտնում է դաստիրակության մեջ՝ սովորեցնելը, կրթելը, զարգացնելը: Իմ կարծիքով դաստիրակության մեջ մտնում է նաև, մարդու բնավորությունը, մարդու պահելակերպը դիմացինի հանդեպ: Եվ ասեմ, որ դաստիրակի գործը այդքան էլ հեշտ չէ, նրանք այդքան տանջվում են, որ մարդուն աճեցնեն:

Գլու Բ

Ես համաձայն եմ Աղայանի հետ, մարդու մեջ կա մարմին, հոգի և միտք: Մարմինը, հոգին, միտքը կապված են միմյանց հետ, նրանք միասին մի եռանկյուն են: Եթե այդ երեքից մեկը չլինի մարդը կփոխվի, բնավորությունը կփոխվի: Եթե մարդու մեջ անհետանա հոգին, ապա մարդը բարի չի լինի, բարեհոգի չի լինի, սիրալիր չի լինի: Իսկ եթե միտքը անհետանա, մարդը կդառնա անխելք, ծույլ, ոչ մի բան չի մտածի: Իսկ վերջում եթե մարմինը անհետանա մարդը էլ գոյություն չի ունենա, կյանքից հեռացած կլինի: