четверг, 14 апреля 2016 г.

Համո Սահյան

Ես և բնությունը ներդաշնակ ենք

Մարդիկ և բնությունը շատ նման են իրար, իրար հետ կապված են: Բնությունը ստեղծել է բոլոր մարդկանց: Եթե մենք  մաքրենք, խնամեն շուրջը, բնությունը, ապա այն կպահպանվի: Սակայն կան մարդիկ, ովքեր աղտոտում, վնասում են բնությունը և դա սխալ է: Ո՞նց կարող է մարդ վնասել բնության, եթե բնությունն է մարդուն ստեղծել: Եվ ամենակարևորը այն է, որ եթե մարդը չլինի, ապա բնությունը նույնպես չի լինի: 

Ամպրոպից հետո

Ամպրոպի ժամանակ փոխվում է իմ տրամադրությունը, իմ ինքնազգացողությունը: Ամպրոպի ժամանակ ես շատ տխուր եմ լինում, իսկ երբ վերջանում է ամպրոպը, իմ տրամադրությունը բացվում է, ես ուրախանում եմ: Ամպրոպի ժամանակ ես անհամբեր սպասում եմ, թե երբ է եղանակը բացվելու, որ ընկերներիս հետ գնամ բակ խաղալու, ուրախանալու: Իմ տրամադրություն կախված է եղանակից ես շատ եմ սիրում տաք և արևային եղանակ: 


Ջրի պես 

Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

Այդ բանաստեղծության մեջ հեղինակը մարդու բնավորության գծերի և հատկանիշների օգնությամբ ջրին է նկարագրում: Ես համաձայն եմ հեղինակի հետ, որովհետև ինչ-որ գրած էր բանաստեղծության մեջ կապված էր մարդու հետ: Բայց կան նաև մարդու այնպիսի հատկանիշներ, որ ջուրը դրանք չունի:


Եթե ջուր լինեիր, ինչպե՞ս կապրեիր — ստեղծագործական աշխատանք:


Եթե ես ջուր լինեի կապրեի շատ հանգիստ, խաղաղ: Հանգիստ կքչքչայի, մարդկանց ջուր կտայի: Կջրեի բնությունը` դաշտերը, ծաղիկները, ծառերը, բույսերը, որպեսզի նրանք աճեն, թարմանան: Երբեք չէի թողնի կեղտոտել ինձ, վնասել ինձ: Կհոսեի շատրվաններով, գեղեցիկ պարեր կբեմադրեի: Կճամփորդեի ծովերով, օվկիանոսներով, կողողեի ափերը, կմաքրեի: Կհոսեի ժայռերի միջով, ջրվեժի պես կթափվեի ներքև, քչքչան գետակի պես կգնայի և բնությանը, հողին կյանք կտայի: 



Համո Սահյան՝ Լուսաբաց



  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:
Այս արտահայտությունը կարդալիս պատկերացնում եմ մի կտավ, որտեղ պատկերված է մեր հին Հայաստանը, հինարի Հայաստանը: Այդ նկարի մեջ պատկերացնում եմ մեր հին եկեղեցիները, քաղաքները, մեր հին բանաստեղծներին և այլն: 

  • Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագները պատմիր — ստեղծագործական աշխատանք:
Գյուղում շատ հանգիստ եմ արթնանում, քան քաղաքում: Գյուղում ես արթնանում եմ թռչունների ծլվլոցից: Գյուղում շատ հանգիստ եմ արթնանում: Առավոտյան այնտեղ շատ խաղաղ, հանգիստ եղանակ է, թռչունները ծլվլում են, արևը շողում է, ծաղիկները, ծառերը ծաղկում են: Երեկոյան տեսնում եմ գեղեցիկ մայրամուտը, կարմիր արևը, արևի մայր մտնելը, իսկ գիշերը մայրամուտից հետո երկնքում երևում է փայփլուն աստղերը և այդ գեղեցիկ տեսարանը ինձ շատ դուր է գալիս:

среда, 13 апреля 2016 г.

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյան՝ վերլութություններ

Ես

Այս առակում խեցգետինը ուզում էր ազատվել, բայց ագռավը չէր թողում: Հետո խեցգետինը սկսեց  սեվեռել ագռավին և ազատվել նրանից:

Հպարտ աքլորը

Այս առակում հեղինակը ուզում է ասել, որ բավական չէ աքլորը մտնում է հարևանի բակը, բոլորին նեղացնում է, անկարգություն է անում, ինչի համար էլ պատժվում: 

Նապաստակները

Այս առակում նապաստակները մտածելով, որ գորտերը իրենցից վախկոտ են փրկվեցին: Նրանք գիտեին, որ գորտերը ավելի վախկոտ են քան իրենք և այդպես փրկվեցին: 

Մուկն ու կատուն

Այստեղ կատուն խորամանկություն է ուզում անել և ուտել մկանը, բայց մուկը չի համաձայնվում, որովհետև իր պապիկի փորձով գիտի, որ ծուղակն է ընկնելու, այդ պատճառով էլ հրաժարվում է: 

Խոզն ու ագռավը

Այստեղ ագռավը խոզին խելք է սովորեցնում: Առակում խոզը կաղին է ուտում և ծառը փչացնում, չհասկանալով, որ հենց ծառն է իրեն կաղին տալիս:   

среда, 6 апреля 2016 г.

Ռոդարիական օրեր

Ռոդարիական օրեր …

Կարդալ «Երիտասարդ խեցգետինը» հեքիաթը:

·         դուրս բերել այն արտահայտությունըորը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

«Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի» այս արտահայտությունը պատմության մեխն է, որովհետև մարդ եթե նպատակ էր դրել և որոշել է, որ պետք է դրան հասնի նա կանի այդ: Պատմության մեջ նույնպես այդպես է, նա ձգտում էր, որ կարողանար առաջ քայլել և վերջում դրան հասավ:

·         բնութագրիր ծեր խեցգետնինինչքանո՞վ է այն իրական

Նա իրական էր նրանով, որ ինքը երիտասարդ ժամանակ այդպես էր արել և մինչ հիմա մնացել էր մեն-մենակ, և նա ուզում էր այնպես անել, որ այդ խեցգետինը իր նման չդառնար: Ծեր խեցգետինը ժամանակին խիզախ է եղել իր նպատակով առաջ է գնացել, բայց վերջում զղջացել է իր արարքի վրա:

·         վերջաբանը համոզե՞ց ձեզինչու՞:

Ինձ վերջաբանը համոզեց, որովհետև խեցգետինը նպատակ դրեց և առաջ գնաց: Ճիշտ է պետք է մեծերին լսել, բայց մեկտեղ պետք է ձգտել հասնել նպատակին, ոչինչ եթե դժվարություններով հասնես, միևնույն է կարևորը նպատակին հասնելն է: Լավ է, երբ մարդ նպատակ է դնում և աշխատասիրությամբ հասնում դրան: 





Աղայանական ընթերցումներ- Նպատակ դաստիրակության

Աղայանական ընթերցումներ- Նպատակ դաստիարակության


Գլուխ Ա

Մարդկանց ստեղծում են մարմինը, միտքը և հոգին: Ղ. Աղայանը ասում է, որ դաստիրակության նպատակը պետք է լինի զարգացնել մարդուն: Դաստիրակության ամենակարևոր հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանը ասում էր, որ կրթել, սովորեցնել, դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Ճիշտ է, ես համաձայն եմ նրա հետ, ամեն ինչ մտնում է դաստիրակության մեջ՝ սովորեցնելը, կրթելը, զարգացնելը: Իմ կարծիքով դաստիրակության մեջ մտնում է նաև, մարդու բնավորությունը, մարդու պահելակերպը դիմացինի հանդեպ: Եվ ասեմ, որ դաստիրակի գործը այդքան էլ հեշտ չէ, նրանք այդքան տանջվում են, որ մարդուն աճեցնեն:

Գլու Բ

Ես համաձայն եմ Աղայանի հետ, մարդու մեջ կա մարմին, հոգի և միտք: Մարմինը, հոգին, միտքը կապված են միմյանց հետ, նրանք միասին մի եռանկյուն են: Եթե այդ երեքից մեկը չլինի մարդը կփոխվի, բնավորությունը կփոխվի: Եթե մարդու մեջ անհետանա հոգին, ապա մարդը բարի չի լինի, բարեհոգի չի լինի, սիրալիր չի լինի: Իսկ եթե միտքը անհետանա, մարդը կդառնա անխելք, ծույլ, ոչ մի բան չի մտածի: Իսկ վերջում եթե մարմինը անհետանա մարդը էլ գոյություն չի ունենա, կյանքից հեռացած կլինի: